Դատավոր Մասիս Մելքոնյանը չի մեկնաբանում` ինչու է «սրտիկում» ԲԴԽ նախագահի գրառումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանն արտառոց ոչինչ չի տեսնում նրանում, որ անկախ դատական իշխանությունը գործադիր իշխանության՝ Կառավարության շենքում է Դատավորների ընդհանուր ժողով անցկացնում։ Այս մասին Մելքոնյանն ասաց լրագրողների հետ զրույցում Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ։ 

Մասիս Մելքոնյանը քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք գործերով խափանման միջոց կալանավորման միջնորդություններ է քննել, որոնց առնչությամբ նրա կայացրած որոշումները քննադատությունների առիթ են տվել։ Ասում է՝  քննադատություններին հանգիստ է վերաբերվում։

«Ցանկացած դատավոր դարձած անձ պետք է  ունենա համապատասխան անձնական, մասնագիտական, դաստիարակչական որակներ՝ իրեն ուղղված քննադատությանը հանգիստ վերաբերվելու համար», – Factor TV-ի  հարցին ի պատասխան ասաց Մասիս Մելքոնյանը։

Քաղաքական հնչեղություն ունեցող գործերից մեկով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի որոշումը Մելքոնյանն է կայացրել։ 

Հատկանշական է, որ Լևոն Քոչարյանի փաստաբանները նրա ձերբակալման դեմ բողոք էին ներկայացրել, սակայն, տեղեկանալով, որ այն մակագրվել է դատավոր Մելքոնյանին, որոշում էին կայացրել հրաժարվել այդ բողոքից։ Դատավոր Մելքոնյանը սա պաշտպանական մարտավարություն է համարում։ 

Մասիս Մելքոնյանը ակտիվորեն հետևում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումներին` ավելին, ակտիվորեն  հավանում կամ «սրտիկներ» է դնում դրանց։ Մեր հարցին՝ ինչո՞ւ է դատավորը «սրտիկում» ԲԴԽ նախագահի գրառումները, Մելքոնյանն ասաց, թե մեկնաբանություն չունի։ Չպատասխանեց նաև հարցին՝ դրանք, ըստ դատավորի, քաղաքական չեզոքությամբ արված գրառումներ են, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան