Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը աջակցություն է հայտնել Սենատի ընդունած բանաձևին. նիստին մասնակցել է ՀՀ դեսպանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Փետրվարի 1-ին Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդի նախագահ Քզավիե Բերտրանի հրավերով Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել են Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի 2024թ․ առաջին լիագումար նիստին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Նիստի ընթացքում նախագահ Բերտրանը և խորհրդի անդամները վերահաստատել են իրենց լիակատար համերաշխությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ դատապարտելով Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը։

Ռեգիոնի խորհուրդը նաև միաձայն աջակցություն է հայտնել ս․թ․ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին, որով վերջինս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա իրականացված ռազմական հարձակումը և պահանջում երաշխավորել հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի իրացումը։

Ստորև ներկայացնում ենք դեսպան Տոլմաջյանի ելույթը Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի լիագումար նիստին։