Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածում դեռևս կա փլուզման վտանգ.աշխատանքները շարունակվում են

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում շարունակվում են օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ՝ փլուզումից մի քանի ժամ անց արդեն ճանապարհը միակողմանի երթևեկելի էր։ Սակայն կար կրկնակի փլուզման վտանգ, ինչը կանխելու նպատակով մինչ օրս աշխատանքներ են տարվում։

Արհեստական քարաթափման նպատակով իրականացվել են պայթեցման աշխատանքներ, ինչի արդյունքում քարաթափվել է ժայռի միջին հատվածը։

Ճանապարհահատվածն ամբողջությամբ անվտանգ դարձնելու համար անհրաժեշտություն կա մաքրելու նաև ժայռի գագաթային մասում գտնվող ժայռաբեկորը, որի երկու կողմից մեծ ճաքեր են առաջացել և ամեն պահի մեծ է փլուզման վտանգը։

Այս պահին երեք տարբեր մասնագիտական խմբեր տեղում ուսումնասիրություններ են իրականացնում՝ խնդրին առավել արդյունավետ և անվտանգ լուծում տալու նպատակով։

Ժայռի դժվարամատչելի այդ հատվածի պայթեցումն իրականացնելու համար հարկավոր են հատուկ աշխատանքներ՝ անհրաժեշտ տեխնիկան ժայռաբեկորին մոտեցնելու, ապա՝ այն պայթեցման նախապատրաստելու համար։

Մասնագետների գնահատմամբ՝ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու, ճանապարհն անվտանգ երթևեկելի դարձնելու համար ևս մի քանի օր կպահանջվի