Երևանի Հրաչյա Քոչար փողոցին հարող տարածքում կառուցված բենզալցակայանն օրենքի խախտմամբ սեփականաշնորհվել է. դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցին հարող տարածքում գտնվող բենզալցակայանի վերաբերյալ փաստաթղթերը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ բենզալցակայանի նկատմամբ 2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից գրանցվել է ՍՊ ընկերության սեփականության իրավունքը:

Ըստ սեփականության իրավունքի վկայականի՝ գրանցման հիմքում դրվել են Երևանի քաղաքապետի՝ պետական սեփականություն համարվող հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին որոշումները, ինչպես նաև հողի վարձակալության պայմանագրերն ու նախագիծը:

Նշված պայմանագրերով՝ վարձակալին թույլատրվել է վարձակալած հողամասի վրա իրականացնել շինարարություն, սակայն դրա նկատմամբ վարձակալի կողմից սեփականության իրավունք ձեռք բերելու վերաբերյալ նշում առկա չի եղել: Գործող օրենսդրությամբ, սակայն, վարձակալված հողամասի վրա վարձակալի կողմից կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունք կարող էր գրանցվել վարձակալության պայմանագրում ուղղակիորեն նման հիմք նախատեսված լինելու պարագայում:

Արդյունքում, իրավական հիմքերի բացակայության պայմաններում, Կադաստրի կոմիտեի կողմից կատարվել է սեփականության իրավունքի գրանցում, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության շահերին:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ բենզալցակայանի զբաղեցրած հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ):

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքեր՝ Երևան քաղաքի դատախազության դատախազը 2024 թվականի հունվարի 23-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

2024 թվականի հունվարի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեում  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1‑ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2024 թվականի փետրվարի 1-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը պետությանը վերադարձնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։