ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների շահույթը Ուկրաինային փոխանցելու ծրագիրը

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ԵՄ անդամ երկրների դեսպաններն իրենց սկզբունքային համաձայնությունն են տվել Եվրահանձնաժողովի ծրագրին՝ ՌԴ սառեցված ակտիվներից ստացված միջոցներն օգտագործել Ուկրաինայի վերականգնման համար։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել են Բելգիայի ներկայացուցիչները, որն էլ նախագահում է Եվրամիության խորհուրդը։

Ըստ նախնական համաձայնեցված պլանի՝ եվրոպական ավանդապահ Euroclear-ի շահույթն այնտեղ պահվող սառեցված ռուսական ակտիվների ներդրումից կփոխանցի հատուկ հիմնադրամ։ Միջոցները կպահվեն այնտեղ, մինչև ԵՄ երկրները միաձայն համաձայնեն օգտագործել դրանք Ուկրաինային օգնելու համար։ Ծրագրում ընդգծվում է, որ նման մեխանիզմը համապատասխանելու է պայմանագրային պարտավորություններին, ինչպես նաև ԵՄ և միջազգային իրավունքին։

Reuters-ին Բրյուսելի աղբյուրը հայտնել է, որ ծրագրվում է համաձայնագրի տեքստը ֆորմալացնել և վերջնականապես հաստատել «հնարավորինս արագ»։

Ուկրաինայի վրա հարձակումից հետո ՌԴ-ի սառեցված արտաքին ակտիվների 260 միլիարդ եվրոյից 191 միլիարդ եվրոն պահվում է Euroclear դեպոզիտարիայում։ Ըստ հաշվետվության՝ միայն 2023 թվականի առաջին կիսամյակում այդ միջոցների ներդրումից նա վաստակել է ավելի քան 1,7 միլիարդ եվրո։ Այսպիսով, խոսքը տարեկան մի քանի միլիարդ եվրոյի մասին է։

ՌԴ սառեցված ակտիվներն Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործելու հարցը քննարկվում է Եվրոպայում 2022 թվականի մայիսից։ Սակայն ԵՄ-ի շրջանակում նման մեխանիզմի մշակումն ու համաձայնեցումը շատ դժվար էր՝ ծագած իրավական խնդիրների պատճառով։ Բացի այդ, Բրյուսելը մտավախություն ունի, որ դա կարող է հանգեցնել ֆինանսական անկայունության և Ռուսաստանի կողմից պատասխան քայլերի։

Բելգիան աշխարհում առաջինն էր, որը սկսեց օգտագործել Ռուսաստանի սառեցված ակտիվներն ի շահ Ուկրաինայի։ Նա ստեղծել է Ուկրաինային աջակցության հիմնադրամ, որին փոխանցում է երկրում ռուսական ակտիվներից ստացված շահույթի հարկերը: Խոսքը 2022-2024 թվականների համար 1,7 միլիարդ եվրո գումարի մասին է։

Էմմա Չոբանյան