Ձնամաքրման աշխատանքներով զբաղվող հիմնարկի տնօրենն ազատվել է․ այդ պաշտոնում նշանակվել է քաղաքապետի նախկին խորհրդականը

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքապետի նախկին խորհրդական Սաշա Կատվալյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն: Այս հիմնարկի տնօրենի պաշտոնն զբաղեցնող Բագրատ Աղաջանյանը հունվարի 26-ին սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից: Թեև քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ ազատման պատճառը ձնամաքրման աշխատանքները չեն, սակայն վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված իրենց դժգոհությունն էին հայտնում սոցիալական հարթակներում։

Հիշեցնենք, որ Աղաջանյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2023-ի հունիսին:

Նշենք, որ Սաշա Կատվալյանը նախկինում զբաղեցրել է Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարի պաշտոնները: Ազատվելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից՝ նշանակվել էր Երևանի քաղաքապետի խորհրդական:

Կատվալյանի հետ կապ հաստատել չհաջողվեց. նա սկզբում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ապա հեռախոսահամարն անհասանելի դարձավ:

 

Արփի Հակոբյան