Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը՝ «ISSF World Cup»-ի փոխչեմպիոն

Լուրեր

29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
Բոլորը

Կահիրեում մեկնարկել է Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Մրցումային 2րդ օրը կրակագծում ատրճանակ մրցաձևի մարզիկներն էին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

«10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում Բենիկ Խլղաթյան / Էլմիրա Կարապետյան զույգը, փայլուն արդյունք գրանցելով, (581 – 292/289) 1-ին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում մերոնք 7/17 հաշվով զիջեցին Հնդկաստանի թիմին և դարձան մրցաշարի արծաթե մեդալակիր։

Նույն մրցաձևում Գևորգ Մելքոնյան / Նարե Գաբրիելյան զույգը 568 (283/285) միավոր արդյունքով զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

Նախօրեին մեր մարզիկները հանդես էին եկել նաև անհատական պայքարում։

10մ օդամղիչ ատրճանակ տղամարդկանց պայքարի որակավորման փուլում լավ մեկնարկ էր տվել Բենիկ Խլղաթյանը,
սակայն վերջին կրակոցների արդյունքում նրան 2 միավոր չբավարարեց, որպեսզի դուրս գա եզրափակիչ փուլ։

Խլղաթյանը 578 միավորով գրավեց 13֊րդ հորիզոնականը։ Այս պայքարում Գևորգ Մելքոնյանը 568 միավոր արդյունքով զբաղեցրեց 39֊րդ տեղը։

Նույն մրցաձևի կանանց պայքարում պայքարի մեջ էին Էլմիրա Կարապետյանը և Նարե Գաբրիելյանը։ Կարապետյանը 570 միավոր արդյունքով զբաղեցրեց 23֊րդ հորիզոնականը, իսկ Գաբրիելյանը, առաջին անգամ անհատական պայքարում մրցելով մեծահասակների հետ, 564 միավորով զբաղեցրեց 34֊րդ հորիզոնականը»,- նշվում է ֆեդերացիայի հաղորդագրությունում։