Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան կնշանակվի միանգամից 3 երկրում. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս կհրապարակվի նախկին պատգամա­վոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ դեսպան նշանակվելու հրամանագիրը. ագրեմանն արդեն ստացվել է: Նա միանգամից 3 երկրում կկատա­րի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները՝ Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա:

Մեր հարցին ի պա­տասխան՝ Արզումանյանն ասաց. «Վեր­ջին 5 տարիների ընթացքում բազմաթիվ նման բաներ ես թերթերից կարդացել եմ, տարբեր երկրներ՝ Ճապոնիա, այլ երկրներ: Հասկանում եք, Հայաստանում ձևավորվել է մի բան, որ մի թերթը գրում է, մյուսը մեկնաբանում է, երրորդը… կլինեն ինչ-որ նման զարգացումներ՝ հավանաբար, ես էլ, Դուք էլ կիմանանք այդ մասին»:

Նա, թեև ժամանակին եղել է ՄԱԿ-ում, Հյուսիսային Ամերիկայում ՀՀ մշտական ներկայա­ցուցիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, 1996-1998 թթ.՝ ՀՀ արտգործնախարար, սակայն ժամանակին նաև «ցախավելների» հեղափոխություն էր անում՝ իշխանափոխության հասնելու համար, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր՝ ընտրու­թյունների փուլում, ապա՝ 2007-ին, մեղա­դրվեց փողերի լվացման մեջ, հայտնվեց բանտում, իսկ ավելի ուշ «Ազատ դեմոկ­րատների» հետ մտավ «Ժառանգության» ցուցակ և հայտնվեց խորհրդարանում:

Հիշեցնենք, որ Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանը գործարար Հրաչյա Աղաջանյանն էր, ով այդ պաշտոնին էր 2011-ից: Նրա օրոք է ՀՀ դեսպանությունը բացվել Կոպենհագենում: Նրա ընտանիքը կրթամշակութային ծրագիր է իրականաց­նում Սևանի ավազանում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: