Պետնախարարը հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն  օգոստոսի 7-ին հանդիպել էԱրցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպություններիներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, «Արցախի ներդրումային» հիմանդրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը, «Գյուղի և գյուղատնտեսությանաջակցության» հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը։

Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Գ․ Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական ոլորտի դերն ունշանակությունը Արցախի տնտեսական կյանքում։ Պետնախարարի խոսքերով՝ ոլորտում զբաղվածությունըկազմում է շուրջ 500 աշխատակից՝ 300.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որերկար տարիներ պետության և ֆինանսական ոլորտի տնտեսվարողների միջև առկա է համագործակցությանբարձր մակարդակ, հատկապես բիզնես վարկավորման և հիպոթեքային վարկավորման ասպարեզներում։

Պետնախարարն անդրադարձել է էլ ավելի վաղ Արցախում մեկնարկած և ներկայումս ՀայաստանիՀանրապետությունում առևտրային բանկերի կողմից որոշ կատեգորիաների ֆիզիկական անձ հաճախորդներիանհուսալի և դուրս գրված վարկերի տույժերի և տուգանքների ներման գործընթացին։ Գ․ Մարտիրոսյանիառաջարկով՝ տնտեսվարող բանկային և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել ենայս հարցում իրենց կառույցների որդեգրած մոտեցումները, որոնք գլխավորապես հանգում էին անհուսալիվարկառուների կուտակած տույժերի և տուգանքների ներմանը և վարկերի վերակազմավորմանը։ Համփոփումնայդ ներկայացումների՝ պետնախարարը կարևորել է բանկերի ֆիզիկական անձ հաճախորդների պատշաճիրազեկումը՝ կապված այս կամ այն կատեգորիային իրենց պատկանելության և վերոնշյալ ընթացակարգիցօգտվելու հնարավորության հետ։

Հանդիպմանը քննարկվել է նաև աշխատանքային քարտերի սպասարկմանը և գործընթացի բաց և մրցակցայինմրցութավորմանը, շրջաններում հիպոթեքային շուկայի ակտիվացմանը և բանկային կապիտալի ներգրավմանը, հիպոթեքային վարկավորմամբ վճարվող կանխավճարի հնարավոր մատչելիացման հեռանկարին վերաբերող ևընթացիկ այլ հարցեր։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին