Ջո Բայդենը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով «անհապաղ հաստատել Թուրքիային F-16-ի վաճառքը»․ Reuters

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի նամակ է հղել Կոնգրեսի առանցքային հանձնաժողովների ղեկավարներին՝ տեղեկացնելով նրանց Lockheed Martin-ի վաճառքի պաշտոնական ծանուցման գործընթաց սկսելու մտադրության մասին՝ F-16 ինքնաթիռները Թուրքիային մատակարարելու համար, երբ Անկարան ավարտի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման գործընթացը, գրում է Reuters-ը։

Լրատվամիջոցին ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ Սենատի արտաքին հարաբերությունների և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանրապետական և դեմոկրատ անդամներին ուղղված նամակում Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «առանց հապաղելու հաստատել վաճառքը»։

Ավելի վաղ Սպիտակ տունը նամակ էր ուղարկել Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով հաստատել Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 ինքնաթիռների և արդիականացման սարքավորումների վաճառքը, Reuters-ին հայտնել են նամակին ծանոթ չորս աղբյուրներ:

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը՝ 20 ամիս ուշացումով։ Աղբյուրները նշում են, որ նամակն ուղարկվել է չորեքշաբթի, և որ Բայդենի վարչակազմը դեռևս պաշտոնապես չի ծանուցել Կոնգրեսին վաճառքի պլանների մասին:

Թուրքիայի կողմից վավերացման հաստատման ձգձգումը մեծ խոչընդոտ էր կործանիչների գործարքի համար Կոնգրեսի հավանությունը ստանալու նպատակով: Օրենսդիրներն ասել էին, որ սպասում են Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հաստատմանը: Սպիտակ տունը չի պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին։

ԱՄՆ Պետքարտուղարությունն էլ կոչ է արել Անկարային պաշտոնապես ավարտել Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ի վավերացումը: Գերատեսչությունը հրաժարվել է հստակ ժամանակացույց տրամադրել F-16-ի վաճառքի պաշտոնական ծանուցման գործընթացի վերաբերյալ:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարները վերանայում են օտարերկրյա զենքի յուրաքանչյուր խոշոր վաճառք: Նրանք պարբերաբար հարցեր են տալիս կամ մտահոգություններ բարձրացնում մարդու իրավունքների կամ դիվանագիտական խնդիրների վերաբերյալ, որոնք կարող են հետաձգել կամ դադարեցնել նման գործարքները: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամ, սենատոր Քրիս Վան Հոլենը որոշ կասկածներ է հայտնել արագ հաստատման վերաբերյալ՝ ասելով, որ օրենսդիրները նախ Բայդենի վարչակազմի և Թուրքիայի երաշխիքների կարիքն ունեն:

«Նախագահ Էրդողանի պաշտոնավարման մեծ մասի ընթացքում Թուրքիան եղել է ՆԱՏՕ-ի անհավատարիմ դաշնակիցը, ուստի սա ողջունելի նորություն է։ Ես դեռ հարցեր ունեմ Էրդողանի շարունակվող հարձակումների վերաբերյալ մեր սիրիացի քուրդ դաշնակիցների դեմ, նրա ագրեսիվ գործողություններն Արևելյան Միջերկրականում և այն դերը, որը նա խաղացել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումներին աջակցելու գործում»,- լրատվամիջոցին ասել է Վան Հոլենը:

Նշենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու համար դիմել էին Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո։ Անկարան Ֆինլանդիայի հայտը վավերացրել էր 2023 թվականի մարտին, իսկ Շվեդիայի հայտի դեպքում տարբեր նախապայմաններ էր առաջ քաշում։

Էմմա Չոբանյան