«Պետք է հարցաքննվի Լեւոն Տեր-Պետրոսյանը»․ «Մարտի 1-ի» փաստահավաք խմբի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարտի 1-ի գործով քննչական մարմինները պետք է հարցաքննեն նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»,-համոզված է մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը․ «Ցանկալի կլինի, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը նկարագրի, թե առավոտյան էդ ինչ ուժեր մտան եւ ջարդը կազմակերպեցին։ Խոսք է գնում ասենք դիմակավոր մարդկանց պատկանելության աղբյուրների մասին, միգուցե ջարդերի մասնակիցների, որոնք այլ ակցենտով են խոսել, իմանանք ովքեր են էդ մարդիկ»։

Ըստ տիկին Սաֆարյանի, պետք է հարցաքննվի նաեւ Սերժ Սարգսյանը։ Նա փետրվարի 23-ին ստեղծված գաղտնի մարմնի անդամ է եղել։ Փաստաբանը չի բացառում, որ երրորդ նախագահը գուցե նաեւ ձերբակալվի
«Այնքան միատիպ էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մոտեցումները մարտի 1-յան իրավիճակին եւ էդ զարգացումներին, որ մեծ տարբերություն չկար նրանց մոտեցումներում։ 20 օրում կարողացան արդարադատության համակարգը ջարդել, իրավապահների մոտեցումները դարձան բացառիկ քաղաքական»,-վստահեցնում է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամը։

Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը տիկին Սաֆարյանն այնքան անհերքելի է համարում, որ նրան համարում է նույնիսկ Սահմանադրության հետ կապ չունեցող նախագահ։
«Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությամբ իրեն առջեւ դրված եւ իր վրա դրված որեւէ լիազորություն ըստ Սահմանադրության չի արել, ուժի դիրքերից է արել։ Ուժը հերիքել է դրա համար եւ շատերը վախեցել են դա բարձրաձայնել իր իշխանության տարիներին։ Վախենամ հիմա էլ բարձրաձայնեն)։

Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքում տիկին Սաֆարյանը տարընթերցումներ չի տեսնում, նրան պետք է մեղադրել հենց բանակի ներգրավումով սահմանադրական կարգի տապալման հոդվածով։

«Զորքերի ներքաշմամբ լուծվել է իշխանությունը բռնի պահելու խնդիրը եւ էն որ պաշտպանական կողմը բերում է էն փաստարկը, թե սահմանադրական կարգին վտանգ է սպառնալուց եղել, դրա համար են բերել բանակը, ասենք եթե անգամ էդպես մեկնաբանեն, դրա համար էլ խնդիր կա, իրենց օգտին չէ»,-չի կասկածում փաստաբանը։
Ըստ Սեդա Սաֆարյանի, նախաքննական մարմինները դեռ պետք է բացահայտեն իշխանության հետ համագործակցած թաղային խուժանին, օլիգարխների թիկնազորին։ Փաստաբանի համոզմամբ քննչական մարմիններն այսօր շատ հանգիստ կարող են բացահայտել մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունները․ «Սպանությունների մոտ 70 տոկոսը կարելի է բացահայտել, ես չեմ կարող ասել, թե ամբողջական կարող է բացահայտվել»։

Փաստահավաք խումբը խոսել է կրակողների հետ, նրանք մանրամասն պատմել են թե որտեղից են կրակել, դրանք համընկնում են զոհերի գտնվելու վայրերի հետ։ Պարզապես այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը չուզեց, որ կրակողները պատասխան տան։

«Ոստիկաններից Տիգրան Աբգարյանը մոտիկից են կրակել։ Համլետ Թադեւոսյանի իրավիճակը լրիվ այլ է, կարծում եմ, որ այդ նռնակն իրենց մոտ է եղել, իրենց մոտ էլ պայթել է, ուրիշ իրավիճակ չկա, Համլետ Թադեւոսյանը շրջապատված է եղել ոստիկանական ուժերով»,-պարզաբանում է փաստահավաք խմբի անդամը։
Ի դեպ, փաստաբանն, այնուամենայնիվ, չի ողջունում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հանդեպ ժողովրդի անհանդուրժողականությունը, թեպետ հասկանում է ժողովրդին, փաստաբաններն այդտեղ մեղք ունեն․ «Ժողովուրդն ավելի շատ վրդովված է, որ մարտի 1-ի մասին կարելի է խոսել ժպիտը դեմքին+0․08․14-Ժողովուրդն իրենց հետ կատակելու սիրտ չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան