Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը «ընդհանուր առմամբ համաձայնության են եկել զինադադարի շուրջ»․ Reuters

Լուրեր

21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
Բոլորը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ն, ընդհանուր առմամբ, համաձայնության են եկել Գազայի հատվածում մեկամսյա հրադադարի շուրջ՝ մի կողմից պաղեստինցի բանտարկյալներին, մյուս կողմից՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Զինադադարի պայմանների շուրջ տարաձայնությունները, սակայն, դեռևս հնարավորություն չեն տվել լիարժեք համաձայնության գալ, նշում է գործակալությունը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը։ Նա նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության տևական լուծման միակ ճանապարհը երկու պետությունների գոյությունն է՝ Իսրայելն ու Պաղեստինը, ինչը մերժում է Թել Ավիվը։

Իսրայելը նաև պնդում է Գազայում իշխանությունից հեռացնել հոկտեմբերի 7-ի հարձակումը ծրագրած պաղեստինցի վեց առաջնորդներին, Reuters-ին հայտնել է զինյալների աղբյուրը: ՀԱՄԱՍ-ն իր հերթին մտավախություն ունի, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի մարտերը Գազայում պատանդների ազատ արձակումից հետո, և պահանջում է մշտական հրադադարի երաշխիքներ՝ նախքան նրանց ազատելը: