Պենտագոնն այլևս փող չունի Ուկրաինայի համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ-ն այժմ փող չունի Ուկրաինայի համար, ուստի Պենտագոնը չի կարող Կիև ուղարկել այն զինամթերքն ու հրթիռները, որոնք անհրաժեշտ են ուկրաինական զորքերին ռուսական ագրեսիային հակազդելու համար, գրում է ABC News-ը։

Նախագահ Բայդենի վարչակազմը երեքշաբթի առաջին անգամ դատարկաձեռն է եկել մոտ 50 երկրների ամենամսյա հանդիպմանը, որոնք համակարգում են Ուկրաինային աջակցությունը, նշում է պարբերականը։ Խումբը ստեղծվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի կողմից 2022 թվականի ապրիլին։

Մինչև Կոնգրեսի կողմից Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցների հաստատումը՝ Վաշինգտոնը Կիևին զենք մատակարարելու հարցում հույսը դնում է իր դաշնակիցների վրա:

«Ես կոչ եմ անում այս խմբին աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Ուկրաինային ավելի շատ կենսական նշանակության ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ մատակարարվեն»,- ասել է հանդիպմանը շագանակագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո տանն ապաքինվելու ընթացքում տեսակապով միացած Օսթինը։

Ուկրաինական զորքերը ռազմաճակատում զինամթերքի սուր պակաս են զգում, ինչը քննարկվել է Լլոյդ Օսթինի մասնակցությամբ հանդիպման ժամանակ։

«Դա պատճառներից մեկն է, որ մենք կենտրոնացել ենք Կոնգրեսի հարցերին պատասխանելու անհրաժեշտության վրա, որպեսզի նրանք կարողանան առաջ շարժվել օգնության օրինագծի հարցում»,- հանդիպումից հետո ասել է պաշտպանության նախարարի միջազգային հարցերով օգնական Սելեստա Վոլանդերը:

Մինչ այդ, եվրոպացի դաշնակիցները նոր միջոցներ են ձեռնարկում Ուկրաինային աջակցելու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում հայտարարել է 1,2 միլիարդ դոլար արժողությամբ համատեղ պայմանագրի կնքման մասին՝ ավելի քան 222 հազար 155 մմ ռազմամթերք գնելու համար։ Այս ռազմամթերքն ամենաշատն օգտագործվողն է պատերազմում, և պայմանագիրը կօգնի համալրել դաշնակիցների պաշարները, որոնք իրենց իսկ պահուստներից Կիևին զինամթերք են տրամադրել։