Նյու Յորքում հանդիպել են Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները

Լուրեր

23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
Բոլորը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Իրանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունում ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետի խնդրանքով տեղի ունեցած հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող  իրավիճակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Աբդոլահիանը դատապարտել է «Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի հանցագործությունները՝ ընդգծելով միջազգային հանրության կողմից ռազմական հանցագործությունները դադարեցնելու, անհապաղ զինադադար հաստատելու և պաղեստինցիների բռնի տեղահանմանը դիմակայելու լուրջ ջանքերի անհրաժեշտությունը»։

Նա ողջունել է Թեհրանի և Փարիզի միջև ընդհանուր շահերի և երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիների շուրջ բանակցությունների ու խորհրդակցությունների շարունակությունը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն էլ խոսել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում «Իրանի դրական և կառուցողական դերի մասին և ընդգծել այնտեղ լարվածության աճը կանխելու անհրաժեշտությունը»։

Երկու երկրների ԱԳ նախարարները նաև  ընդգծել են երկկողմ հարաբերությունների պահպանման և ընդլայնման անհրաժեշտությունը։