Բելառուսում զանգվածաբար ձերբակալում են քաղբանտարկյալների հարազատներին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բելառուսում զանգվածաբար ձերբակալում են ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներին: Իրավապաշտպանները պնդում են, որ Պետանվտանգության կոմիտեն (ԿԳԲ) այցելում և խուզարկություններ է իրականացնում նախկին քաղբանտարկյալների ու նրանց հարազատների տներում ամբողջ երկրում՝ ներկայացնելով «ծայրահեղական խմբավորումներին» ֆինանսավորելու և դրանց մասնակցելու կասկածանքով հրամանները, գրում է The Moscow Times-ը։

Հունվարի 23-ի դրությամբ՝ հայտնի է առնվազն 73 ձերբակալվածի մասին, որոնցից առնվազն 20-ը քաղբանտարկյալների մտերիմներ են։

«ԿԳԲ-ի սպաների որոշումները ներառում են «ծայրահեղական գործունեության ֆինանսավորման» և «ծայրահեղական խմբավորումներին մասնակցության» հոդվածներ։ ԿԳԲ-ի աշխատակիցները որոշ մարդկանց ասել են, որ ձերբակալություններն ու խուզարկությունները կապված են «INeedHelpBY» նախագծի հետ, որը նախկինում ճանաչվել է որպես «ծայրահեղական կազմավորում»», հայտնում է բելառուսական «Գարուն» իրավապաշտպան նախագիծը։

Ըստ կազմակերպության՝ «ձերբակալությունների» ժամանակ առնվազն 73 մարդ ենթարկվել է բռնաճնշումների անվտանգության ուժերի կողմից, որոնցից առնվազն 20-ը եղել են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ իրենց քննադատական դիրքորոշման համար բանտարկվածների հարազատները։

Ձերբակալվածներից մեկը նախագահի նախկին թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլայ Ստատկևիչի կինն է՝ Մարինա Ադամովիչը։ Այս առումով իրավապաշտպանները խորհուրդ են տալիս և՛ նախկին քաղբանտարկյալներին, և՛ նրանց հարազատներին հոգ տանել իրենց անվտանգության մասին, մասնավորապես, մաքրել իրենց հեռախոսների նամակագրությունը, որը կարող է հետաքրքրել անվտանգության ուժերին: