Գերմանիան Ուկրաինային առաջին անգամ ռազմական ուղղաթիռներ կմատակարարի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը որոշել է առաջին անգամ Ուկրաինային սկսել ռազմական ուղղաթիռներ մատակարարել։ Ուկրաինայի ԶՈՒ-ն ստանալու է վեց բազմաֆունկցիոնալ Sea King Mk41 ուղղաթիռ և դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ և պահեստամասեր։ Այս մասին «Ռամշտայնի» ձևաչափով հանդիպման ավարտից հետո հայտարարել է Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, ուկրաինացի զինվորականներն անցնելու են անհրաժեշտ վերապատրաստում ինքնաթիռների շահագործման և պահպանման համար:

Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսի խոսքով՝ Sea King Mk41-ն «ապացուցված և հուսալի ուղղաթիռ է, որը կօգնի ուկրաինացիներին բազմաթիվ ոլորտներում՝ սկսած Սև ծովի հետախուզությունից մինչև զինվորների տեղափոխումը»:

«Սա Գերմանիայից այս տեսակի առաջին առաքումն է»,- ընդգծել է Պիստորիուսը:

Գերմանիայի ՊՆ-ի տվյալներով՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո Բեռլինը Կիևին տրամադրել է շուրջ վեց միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Ավելի վաղ՝ 2023 թվականի սկզբին, այս մոդելի երկու ուղղաթիռներ Ուկրաինա էր տեղափոխել Մեծ Բրիտանիան։

Նույն օրն ավելի վաղ տեղի է ունեցել ԱՄՆ-ի հովանու ներքո ստեղծված Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 18-րդ հանդիպումը (Ռամշտայնի ձևաչափ): Ուկրաինայի դաշնակիցները հավաստիացրել են հետագա ռազմական աջակցության, այդ թվում՝ հեռահար զենքի մատակարարումների հարցում, հայտարարել է Ուկրաինայի ՊՆ ներկայացուցիչ Իլարիոն Պավլյուկը։

Էմմա Չոբանյան