Թրամփը հաղթել է նաև Նյու Հեմփշիրում ներկուսակցական ընտրություններում

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Դոնալդ Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիրում հանրապետականների նախագահական փրայմերիզում։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ձայների հաշվարկման կենտրոնը։

Թրամփը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել կուսակցությունում՝ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի հետ նոյեմբերին հնարավոր ռևանշի ճանապարհին։

Նրա միակ մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, Կոնկորդում նախնական ընտրություններից հետո իր կողմնակիցներին հայտարարել է. «Այս մրցավազքը դեռևս չի ավարտվել»:

Հեյլին շնորհավորել է Թրամփին, սակայն հավելել է, որ կպայքարի, և հրավիրել է նրան բանավեճի։

Associated Press-ը հաղորդում է, որ քվեների 78%-ի հաշվարկով՝ Թրամփը հավաքել է ձայների գրեթե 55%-ը՝ Հեյլիի 43,5%-ի դիմաց, որը հույս ուներ, որ հյուսիսարևելյան նահանգում անկախ ընտրողների զգալի թիվը կօգնի իրեն ապահովել անակնկալ հաղթանակ, ինչը կարող էր թուլացնել Թրամփի վերահսկողությունը Հանրապետական կուսակցության նկատմամբ։

Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ Թրամփը գործնականում անհասանելի է դարձել իր մրցակցի համար։

Հավելենք, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու դառնալու համար պայքարում էին Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը և Նիկի Հեյլին։

Ավելի վաղ, Նյու Հեմփշիրում կայանալիք հերթական փուլից առաջ Ռոն Դե Սանտիսը հայտարարեց, որ դուրս է գալիս ներկուսակցական պայքարից և իր աջակցությունը հայտնեց Թրամփին։