Սոչիում КВН-ի փառատոնի ժամանակ սպանվել է հումորիստ Ամիրան Գևորգյանը

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

ՌԴ Սոչի քաղաքում КВН-ի (Ուրախների և հնարամիտների մրցույթ) փառատոնի ժամանակ սպանվել է հայազգի հումորիստ Ամիրան Գևորգյանը։ Bfm.ru-ն, վկայակոչելով SHOT Տելեգրամ-ալիքը, գրում է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել «Ժեմչուժինա հյուրանոցի տարածքում, որտեղ անցկացվում է ամենամյա միջոցառումը։

Վեճը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ 31-ամյա Ամիրան Գևորգյանի և Դաղստանից 32-ամյա Արթուր Ռասուլովի միջև։ Գևորգյանը գլուխը հարվածել է աստիճաններին ու կորցրել գիտակցությունը։ Հոսպիտալացումից հետո Ամիրան Գևորգյանի մոտ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա, աջ և ձախ էպիդուրալ հեմատոմաներ, գանգուղեղային բաց վնասվածք։ Նա կոմայի մեջ է ընկել և երկու օր  հետո, գիտակցության չգալով, մահացել է։

Հայտնի է, որ Ամիրան Գևորգյանը հանդես է եկել Սոչիի КВН-ի թիմում, սակայն այս փառատոնին եղել է հյուրի կարգավիճակով։

Արթուր Ռասուլովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հավելենք, որ Սոչիում «КиВиН-2024» փառատոնն անցկացվում է հունվարի 12-25-ը։

Էմմա Չոբանյան