Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է երկու ամսով դադարեցնել ռազմական գործողությունները

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Իսրայելը ՀԱՄԱՍ խմբավորմանն առաջարկել է երկու ամսով դադարեցնել ռազմական գործողությունները՝ Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին ազատ արձակելու դիմաց։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով երկու իսրայելցի պաշտոնյաների, որոնք ցանկացել են անանուն մնալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ առաջարկը փոխանցվել է Եգիպտոսի և Կատարի միջնորդների միջոցով։

Axios-ի զրուցակիցները նշել են, որ գործարքը ներառելու է ողջ մնացած պատանդների ազատ արձակում և մահացած պատանդների մարմինների վերադարձ մի քանի փուլով։ Նրանց խոսքով՝ առաջին փուլը ենթադրում է կանանց, 60 տարեկանից բարձր տղամարդկանց և ծանր վիճակում գտնվող պատանդների ազատ արձակում։ Հաջորդ փուլերում պետք է ազատ արձակվեն կին զինվորները, մինչև 60 տարեկան տղամարդ ոչ զինվորները, իսրայելցի տղամարդ զինվորականները և վերադարձվեն զոհված պատանդների մարմինները։

Բացի այդ, առաջարկը ներառում է Իսրայելի Պաշտպանության բանակի վերաբաշխում, մասնավորապես, նրանց ստորաբաժանումների դուրսբերում Գազայի հատվածի հիմնական բնակելի կենտրոններից։ Դա թույլ կտա պաղեստինցի խաղաղ բնակիչներին աստիճանաբար վերադառնալ Գազա քաղաք և հյուսիսային հատվածներ։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները դեռևս պետք է համաձայնեցնեն պաղեստինցի բանտարկյալների թվի շուրջ, որոնք ազատ կարձակվեն իսրայելցի պատանդների դիմաց։

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ այս առաջարկը հստակ ցույց է տալիս, որ Իսրայելը չի ​​համաձայնի դադարեցնել ռազմական գործողություներնը կամ ազատ արձակել բոլոր 6000 պաղեստինցի բանտարկյալներին իսրայելական բանտերից։

Իսրայելի պաշտոնյաները սպասում են ՀԱՄԱՍ-ի պատասխանին, սակայն հավելել են, որ զգուշավոր լավատեսությամբ են նայում առաջիկա օրերին առաջընթացի հասնելուն։

Իսրայելական Ynet-ի տեղեկություններով էլ՝ Իսրայելի առաջարկը ներառում է երկարատև հրադադար և Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ստորաբաժանումների շարժման ուղիների ժամանակավոր փոփոխություն՝ պատանդներին աստիճանաբար ազատելու դիմաց։

Էմմա Չոբանյան