Մեր խնդիրն Ուկրաինայի հաղթանակն է ՌԴ-ի դեմ պատերազմում. Բորել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ուկրաինան Եվրամիության համար առաջնահերթ է մնում։ Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ավարտից հետո այս մասին ասել է կառույցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայի պատերազմը գոյաբանական սպառնալիք է Եվրոպայի համար, և մենք պատրաստ ենք օգնել Ուկրաինային։ Նպատակն այն է, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում։ Սա մեր խնդիրն է»,- ասել է նա։

Վերջինը նաև տեղեկացրել է, որ փետրվարի առաջին կամ երկրորդ շաբաթվա ընթացքում կայցելի Կիև։

Բացի այդ, Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրները քաղաքական համաձայնության են եկել ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներից շահույթի օգտագործման վերաբերյալ։

«Վստահ եմ, որ աշխատանքները մոտ ապագայում կավարտվեն, դեսպանների մակարդակով քննարկումները կշարունակվեն, բայց տեսնում եմ, որ համաձայնությունը մոտենում է»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը՝ ընդգծելով, որ այդ որոշումը պետք է կայացվի մինչ փետրվարի 19-ը կայանալիք արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ նիստը:

Խոսքը Եվրահանձնաժողովի առաջարկի մասին է՝ գրանցել մեծ շահույթ սառեցված ռուսական ակտիվներից և պահել դրանք այնքան ժամանակ, մինչև ԵՄ-ն պատրաստ լինի այդ միջոցները փոխանցել Կիևին, ինչի համար առանձին մեխանիզմ պետք է մշակվի:

Բացի այդ, Բորելը հայտնել է, որ ոչ պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել ԵՄ երկրներին՝ Ուկրաինային ռազմական օգնության հիմնադրամի ստեղծման առաջարկով։ Նա հույս է հայտնել, որ Եվրամիությունը համաձայնության կգա խաղաղության եվրոպական հիմնադրամը 5 միլիարդ եվրոյով համալրելու շուրջ՝ Ուկրաինային աջակցության հիմնադրամ ստեղծելու համար։