ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նոր հարվածներ են հասցրել Եմենում հութիների թիրախներին

Լուրեր

23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
23.07.2026 | 13:57
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
23.07.2026 | 13:53
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների խոշոր շրջանառության գործով ամուսիններ են ձերբակալվել
23.07.2026 | 13:45
Մակունցը` վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:39
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն են ընտրվել
23.07.2026 | 13:36
Ապրանքները տանելու տեղ չունենք, շուկան 15-20 օր է` ցնցումների մեջ է. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:25
Կսահմանվի բեռնատարների սահմանային հերթերի կառավարման նոր կարգ. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:23
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են․ ՔԿ
23.07.2026 | 13:14
Մարդկանց չի կարելի սենց ճնշել, չեն թողնում փողոց փակենք. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համատեղ օդային հարվածների նոր շարք են ձեռնարկել Եմենում ութ թիրախների ուղղությամբ, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնը։

Հարձակումների թիրախ են դարձել ստորգետնյա պահեստարան, ինչպես նաև հութիների «հրթիռային և հետախուզական հնարավորությունները», ասվում է հաղորդագրության մեջ:

Եմենի լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածների թիրախ են դարձել մայրաքաղաք Սանան, ինչպես նաև երկրի այլ շրջաններ։ Իրանի աջակցությունը վայելող հութիները թիրախավորում են նավեր, որոնք, նրանց կարծիքով, կապված են Իսրայելի հետ և անցնում են Կարմիր ծովի առանցքային առևտրային ճանապարհով:

«Մեր նպատակը մնում է լարվածության թուլացումը և Կարմիր ծովում կայունության վերականգնումը, սակայն մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք հութիների ղեկավարությանը՝ չենք վարանի պաշտպանել կյանքը և ազատ առևտուրը աշխարհի կարևորագույն ջրային ուղիներից մեկում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

Սա արդեն ԱՄՆ-ի 8-րդ հարվածն է Եմենում թիրախներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հետ համատեղ երկրորդ օպերացիան։