Երուսաղեմում ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել «Կովերի պարտեզ» կոչվող տարածքում գտնվող հայերից մեկի տանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Այսօր Երուսաղեմում ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել «Կովերի պարտեզ» կոչվող տարածքում գտնվող հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի տանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

«Այսօր հրեական ոստիկանությունը խուզարկություններ է կազմակերպել բնակիչներից մեկի տանը։ Սադրանքներ տեղի չեն ունեցել։ Երուսաղեմի ոստիկանությունն է ներգրավված այս աշխատանքներում, որոնք չգիտես ինչու, ինչ հիմքով եկել և հայերի տանը խուզարկություն են կատարել»,- ասաց Չերնամորյանը։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով գործարար Դենիել Ռուբինշտեյնին վարձակալության հանձնելու մասին պայմանագիր՝ հյուրանոց կառուցելու համար։ Խոսքը հայկական համայնքի տարածքի ավելի քան 25% տարածքի մասին է և ներառում է «Կովերի պարտեզ» կոչվող տարածքն ամբողջությամբ։ Այս տարածքում բնակվում են նաև 5 ընտանիքներ։ Խոսքը նաև պատրիարքարանի հանդիսությունների շենքը քանդելու մասին է։

Տեղի հայ համայնքը բողոքի ցույցեր է անցկացնում և թույլ չի տալիս տարածքում շինարարության մեկնարկը։ Հայ համայնքի ներկայացուցիչներն անցյալ տարի երկու անգամ հարձակման են ենթարկվել քարերով, փայտերով ու ամրաններով զինված արաբների կողմից։