Ամփոփվել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթը. մասնակցել է ավելի քան 4000 սովորող

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում. հրապարակված մրցութային 7 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 4000 պատասխան:

Հունվարի 15-21-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել են Պարույր Սևակի կյանքին, ստեղծագործությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, և համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն): Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած 7 մասնակցին.

ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Չոբանյան,
ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանե Ներկարարյան,
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հմ. 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կռոյան,
ՀՀ Արարատի մարզի Գետազատի Ն. Մանասերյանի անվան միջնակարգ դպրոցի 12֊րդ դասարանի աշակերտուհի Մարուշ Մանուկյան, Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյան, ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Չոբանյան,
Երևանի հմ. 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Քարայան:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության սոցիալական հարթակներում նախատեսված են նմանատիպ այլ մրցույթներ ևս՝ նշանավոր անձանց հոբելյանների և կարևոր իրադարձությունների շրջանակում: