Միջազգային քննադատություններն Ալիևին ստիպել են փոխել Բաքվում անցկացվելիք COP 29-ի կազմկոմիտեի անդամներին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ նստաշրջանի կազմկոմիտեի անդամներին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ կառավարության անդամների կողմից կազմված նախորդ 28 հոգանոց կազմակերպչական հանձնաժողովի կազմին ավելացել է 12 կին, իսկ Նարմին Ջարչալովան նշանակվել է COP29-ի օպերացիոն ընկերության խորհրդի նախագահ։

2013 թվականից Ջարչալովան աշխատել է Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի միջազգային կապերի բաժնում, որտեղ ղեկավարել է շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության ծրագրերը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանի նախագահի աշխատակազմում։ Նա եղել է 2023 թվականին ԱՄԷ-ում անցկացված COP28 ադրբեջանական տաղավարի նախագծի ղեկավարը։

Ալիևը կազմկոմիտեի կազմում փոփոխություններն իրականացրել է միջազգային քննադատությունների պատճառով։ Հունվարի 13-ին հաստատված կոմիտեի առաջին կազմում կին անդամ չի եղել։

«She changes climate» միջազգային կազմակերպությունն այս որոշումն անվանել էր «հետընթաց»՝ նշելով, որ կլիմայի փոփոխություններն ամբողջ աշխարհին են վերաբերում, ոչ թե դրա կեսին։ Նշվել էր, որ հակառակ ադրբեջանական կողմի որոշման՝ անցյալ տարի Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված COP28 գագաթնաժողովի կազմկոմիտեի անդամների 63 տոկոսը կանայք են եղել։

Քննադատությունների տեղիք է տվել նաև այն, որ երկրորդ տարին անընդմեջ ՄԱԿ-ի կլիմայի վերաբերյալ ամենակարևոր բանակցությունները տեղի են ունենալու նավթային պետությունում, որը մեծապես կախված է հանածո վառելիքի արտադրությունից:

Միաժամանակ, Cop29-ի կոմիտեի նախագահ է նշանակվել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը, որը 26 տարի աշխատել է Ադրբեջանի պետական ​​նավթային SOCAR ընկերությունում։

«Մենք կրկին խնդրում ենք արգելանք կիրառել հանածո վառելիքի արդյունաբերության և COP-ի կառավարման միջև, քանի որ շրջակա միջավայրի ամբողջականությունը շարունակում է մտահոգիչ լինել մեզ և շատ այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար»,- ասվում է  She Changes Climate-ի հայտարարությունում:

BBC-ի հաղորդմամբ՝ weatherchangenews.com կայքը նկարագրում է Ադրբեջանի COP29 կոմիտեի կազմը և գրում, որ Ադրբեջանի կառավարությունում և պետական ​​կազմակերպություններում հիմնական պաշտոնները զբաղեցնում են տղամարդիկ։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ ցուցակում ներառված  են «պաշտոնյաների ընտանիքներ, որոնք մեղադրվում են վիճելի օֆշորային ֆինանսական սխեմաներում ներգրավվածության մեջ»:

Նշենք, որ COP 29-ը Բաքվում անցկացվելու է այս տարվա նոյեմբերին։

Էմմա Չոբանյան