Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց պատերազմը դադարեցնելու առաջարկը

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ընդունել ՀԱՄԱՍ-ի պահանջը՝ դադարեցնել պատերազմը Գազայում պատանդներին ազատ արձակելու դիմաց, գրում է CNN-ը։

«Ես շուրջօրյա աշխատում եմ այս ամենի վրա։ Բայց որպեսզի պարզ լինի, ես բացահայտորեն մերժում եմ ՀԱՄԱՍ-ի հրեշների  պայմանները»,- ասել է նա:

Նեթանյահուն ասել է, թե ՀԱՄԱՍ-ը պահանջել է դադարեցնել պատերազմը, ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին և իսրայելական ուժերը դուրս բերել Գազայից՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց։

«Եթե ես համաձայնեի, ուրեմն մեր զինվորներն իզուր են ընկել։ Եթե մենք համաձայնենք սրան, մենք ի վիճակի չենք լինի երաշխավորել մեր քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է նա։

Նեթանյահուի այս հայտարարությունները հնչում են The Wall Street Journal-ում հրապարակված տեղեկությունների ֆոնին, որ ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը ցանկանում են, որ Իսրայելը միանա ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների նոր փուլին, որը կսկսվի պատանդների ազատ արձակմամբ և կհանգեցնի իսրայելական ուժերի դուրսբերմանը Գազայից: Նեթանյահուն ասել է, որ այդ կետերը փոխանցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հանգստյան օրերին և կրկնել անցյալ շաբաթ արված մեկնաբանությունները, որ Իսրայելը վերահսկում է Հորդանանի արևմուտքում գտնվող բոլոր տարածքները:

Էմմա Չոբանյան