ՀՀԿ-ն ու Դատախազությունն իրար վրա են գցում Քոչարյանի օգտին ստորագրած պատգամավորների անունները հրապարակելու ծանր բեռը

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրած պատգամավորների անունները շարունակում են գաղտնի պահել։ Այդ անվանացանկը չի հրապարակում ո՛չ ստորագրահավաք նախաձեռնած կողմը՝ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ 2-րդ նախագահի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների խումբը, ո՛չ այդ ցանկը ստացած Գլխավոր դատախազությունը։

Տպավորությունն այնպիսին է, որ այս երեք կողմերից յուրաքանչյուրը Քոչարյանի համար ստորագրած պատգամավորների անունները հանրայնացնելը գցում է մեկը մյուսի վրա։

Քոչարյանի պաշտպանները հայտնում են, որ ցուցակը ներկայացրել են Գլխավոր դատախազությանը, հետևաբար, անունները պետք է ճշտել այնտեղից։ Սլաքները դեպի Դատախազություն է ուղղում նաև ՀՀԿ-ն, երեկ մեզ հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել էր․ «Դիմեք դատախազություն, Ձեզ կասեն»:

Սակայն, Factor.am-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ Դատախազությունն իրավասու չէ հրապարակել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների անունները․

«2-րդ նախագահի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Դատախազություն, որին կից ներկայացվել է ստորագրահավաքի մասին փաստթաթուղթ, որը կցվել է միջնորդությանը։ Ցուցակը կարող է հրապարակել միայն ստորագրահավաքը նախաձեռնած կողմը»։

Իսկ ստորագրահավաքը նախաձեռնած կողմը՝ ՀՀԿ-ն շարունակում է գաղտնի պահել ցուցակի տակ ստորագրած իր պատգամավորների անունները։

Աղավնի Սուքիասյան