Կարկտահարությունից տուժել է 50 համայնք

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն երեկ երեկոյան և այսօր այցելել է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ`  նախօրեին տեղացած կարկտահարության պատճառով գյուղատնտեսությանը հասցված  վնասի չափերը դիտարկելու նպատակով:

Դիտարկման արդյունքներում պարզվել է, որ առավել մեծ վնասներ են կրել, մասնավորապես, Արագածոտնի մարզի Զարինջա, Արագածավան, Մաստարա, Թաթուլ, Արտենի, Ոսկեթաս, Ծաղկասար, Արևուտ, Թալին, Սորիկ, Սուսեր, Նոր Արթիկ, Ցամաքասար, Հացաշեն, Կանչ, Հակո, Գետափ, Շիրակի մարզի Ձիթհանքով, Քարաբերդ, Լանջիկ, Սառնաղբյուր, Բագրավան համայնքները, տուժել են նաև համայնքներ Վայոց ձորի մարզում:

Փոխնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում կարկտահարությունից տուժել է 50 համայնք, վնասվածությունը հիմնականում 50 տոկոսից բարձր է, որոշ վայրերում այն հասնում է մինչև 100 տոկոսի:

«Ոչ միայն նախօրեին, այլև մինչ այդ տարբեր մարզերում տեղի ունեցած կարկտահարության դեպքերից հետո կառավարությունում վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են վնասների չափերի հավաքագրման աշխատանքներով: Հաշվարկները կկատարվեն, ակտերը կներկայացվեն կառավարություն, որից հետո որոշում կկայացվի, սակայն 50 տոկոս և ավելի վնասներ ունեցող բոլոր հողօգտագործողների համար աջակցություն ցուցաբերելու մասով հիմնականում քաղաքականությունը նույնն է լինելու», – նշել է փոխնախարարը:

Աշոտ Հարությունյանը հավելել է, որ արդեն  տարբեր մարզերում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից տարվում են աշխատանքներ՝ վարկերի մարման հետ կապված զիջումներ կատարելու ուղղությամբ, ընդ որում յուրաքանչյուր հողօգտագործողի նկատմամբ անհատական վերաբերմունք է ցուցաբերվելու:

 Ուսումնասիրվում են նաև ոռոգման ջրի վարձավճարների, հողի հարկի զիջման հարցերը: