Լարսում ռուսական կողմի հետ խորհրդակցություն է անցկացվել

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ
Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն
Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս
գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել
խորհրդակցություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և
խոշոր կուտակումների հիմնական պատճառները:

Ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք
նշում են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է
մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ
կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի:

Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ
որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա,
3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է
500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:

Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը
տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով,
բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար
տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր
ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:

Ռուս գործընկերները տեղեկացրին, որ շուրջ 2 շաբաթ առաջ անցակետում տեղի է
ունեցել Մոսկվայից ժամանած մի խումբ պաշտոնյաների խորհրդակցություն:
Ռուսական կողմը, ևս մտահոգ լինելով առաջացած կուտակումներով և
քաղաքացիներին պատճառվող անհանգստությամբ, որոշում է կայացրել, որպեսզի
շահագրգիռ բոլոր գերատեսչությունները շատ կարճ ժամկետներում ներկայացնեն
առաջարկություններ, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել թողունակությունը՝
հաշվի առնելով նաև անցակետի աշխարհագրական բարդ դիրքը: Նրանց համոզմամբ՝
պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ:

Հայաստանի իշխանությունները, օգտագործելով երկու երկրների միջև գործող
հարաբերությունները, կփորձեն պարզել, թե ռուս գործընկերները ինչ
հեռանկարանային լուծումներն են նախատեսում իրականացնել:

Նշենք, որ ռուսական օրենսդրությամբ անցակետում արգելվում է վիդեո և ֆոտո
նկարահանումները, ուստի հրապարակված լուսանկարում ներկայացված է ընդլայնված
խորհրդակցության փոքր հատվածը: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել
բոլոր այն ծառայությունների ներկայացուցիչները, ովքեր պատասխանատու են
անցակետում համապատասխան գործողությունների իրականացման համար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն