Թեհրանում քննարկվել են Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի պատվիրակությունը՝ Պաշտպանության ազգային համալսարանի գիտական ​​գծով ռեկտորի տեղակալ, Ռազմահետազոտական ​​ինստիտուտի ռեկտոր, մայոր Արիֆ Հասանովի գլխավորությամբ, այցելել է Իրան՝ Պաշտպանության բարձրագույն ազգային համալսարանի ղեկավար, գեներալ-մայոր, դոկտոր Իսմայիլ Ահմադի Մուղադդեմինի հրավերով։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարան։ Պատվիրակությունը ծանոթացել է Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանի գիտակրթական բազաներին, գրադարանին, ներկայացվել է ուսումնական հաստատության գործունեության վերաբերյալ ճեպազրույց։

Հանդիպմանը հատկապես ընդգծվել է փոխայցելությունների և նմանատիպ հանդիպումների կարևորությունը գիտության և կրթության ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից։

Ադրբեջանի պատվիրակությունը ծանոթացել է ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են իրանական ռազմական արտադրանքը, այցելել հրամանատարաշտաբային ակադեմիա և Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչություն։

Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմական կրթության ոլորտի, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Էմմա Չոբանյան