ՀՀԿ-ականների ստորագրահավաքը Սերժ Սարգսյանի աջակցությունն է Ռոբերտ Քոչարյանին․ բոլոր «երևացող» դեմքերը ստորագել են

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն արձագանքը, որը տվեց Հանրապետականը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, շատերի համար սպասելի էր, քանի որ այդ կուսակցությունը Քոչարյանի նախագահության օրոք եղել է նրա քաղաքական գլխավոր հենարանը: Տրամաբանական է նաև համարել, որ ՀՀԿ հայտարարություններում արտահայտված են Սերժ Սարգսյանի գնահատականները: Սակայն ամեն դեպքում հետաքրքիր կլիներ լսել անձամբ Սերժ Սարգսյանի խոսքը`իր երկարամյա ամենասերտ քաղաքական դաշնակցի եւ գործընկերոջ կալանավորման հետ կապված: Factor.am-ի հարցին` հնարավո ՞ ր է Սերժ Սարգսյանը հարցազրույցի ձևաչափում հատուկ անդրադառնա այդ թեմային, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Երրորդ նախագահը մեր կուսակցության գործադիր մարմնի ղեկավարն է: Առանց կուսակցության ղեկավարի և ղեկավար մարմնի ներկայացուցիչների մասնակցության, որևէ կուսակցություն, այդ թվում` մերը, չի կարող ընդունել պաշտոնական հայտարարություն: ՀՀԿ-ի հայտարարությունները չեն կարող հակասության մեջ լինել կուսակցության նախագահի դիրքորոշման հետ»:

Ասել է թե՝ ՀՀԿ-ի աջակցությունը պետք է ընկալել նաեւ որպես Սերժ Սարգսյանի աջակցություն Ռոբերտ Քոչարյանին։

ԱԺ փոխնախագահը չհամաձայնեց, որ Քոչարյանին սատարող 40-ից ավելի պատգամավորների անունները գաղտնի են պահվում: Նա, մասնավորապես, նշեց. «Նախ` որևէ մեկի անունը գաղտնի չի պահվում, երկրորդ` Ձեր հարցի հասցեատերը ես չեմ, երրորրդ`դա արհեստական աժիոտաժ է: Դիմեք դատախազություն, Ձեզ կասեն: Որևէ մեկը թաքուն չի ստորագրել: Մեր խմբակցության ճնշող մեծամասնությունը ստորագրել է: Ի՞նչն է խնդիր: Բոլոր «երևացող» դեմքերը ստորագել են»:

ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաև 2008 թ․ մարտին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի իրավաչափությանը` հայտարարելով. «Ոչ միայն իրավաչափ չէ, այլ նաև ծիծաղելի է: WikiLeaks-ի փաստաթղթի հիման վրա մեղադրում են նախկին փոխվարչապետին և նախագահի աշխատակազմի ղեկավարին: Այսօր պարզվեց, որ ՀՔԾ-ն կրկնակի ծիծաղելի վիճակի մեջ ընկավ, քանի որ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը հայտնեց, որ Արմեն Գևոգյանն իրեն չի ճնշել: Պրոֆեսիոնալ չէ,երբ տպավորությունների հիման վրա գործ են հարուցում»:

 

Լեւոն Փանոսյան