Թուրքիայի բանակի ռազմավարությունը կասկածի տակ է դրվում Հյուսիսային Իրաքում ծանր կորուստներից հետո

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Թուրքական բանակի ռազմավարությունը կասկածի տակ է դրվում երկրում՝ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ մի շարք մահացու բախումներից հետո, որոնք զգալի կորուստներ են պատճառել թուրքական ուժերին, գրում է Turkish Minute-ը։

Զոհերի վերջին աճը լուրջ հարցադրումներ է առաջացրել թուրքական զինված ուժերի շարունակվող ռազմական օպերացիայի արդյունավետության և կայունության վերաբերյալ: Գործողությունը, որը սկսվել է 2022 թվականի ապրիլին, ուղղված է Հյուսիսային Իրաքի Մետինա շրջանում գտնվող PKK-ի թաքստոցների դեմ։ Թուրքական զինուժի կորուստների վերջին աճը՝ ընդամենը մեկ ամսում 21 զինվոր սպանվել է, ցույց է տալիս անհանգստացնող միտում։

2023 թվականի դեկտեմբերի 22-23-ին և 2024 թվականի հունվարի 12-ին PKK-ի զինյալները մի շարք հարձակումներ են իրականացրել՝ սպանելով, համապատասխանաբար, 12 և 9 թուրք զինվորների։ Այս իրադարձությունները ոչ միայն սրել են ռազմական հակամարտությունը, քանի որ Թուրքիան ի պատասխան ռմբակոծեց Սիրիան և Իրաքը, այլ նաև թեժացրել քաղաքական բանավեճը Թուրքիայում, հատկապես՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների լույսի ներքո:

Քննադատները, այդ թվում՝ պաշտոնաթող զինվորականները և ընդդիմության առաջնորդները, պնդում են, որ Թուրքիայի ռազմական գործողություններն ունեն ռազմավարական և մարտավարական թերություններ։ Հիմնական քննադատություններից են հնարավոր հետախուզական ձախողումները։ Քննադատները նաև կասկածի տակ են դնում հարցը՝ արդյո՞ք զորքերը պատշաճ կերպով պատրաստվել են Հյուսիսային Իրաքի լեռնային դաժան ձմռանը:

Ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), պահանջում են պատասխաններ զինվորականների մարտավարական պլանավորման և նյութատեխնիկական աջակցության վերաբերյալ, ինչպիսիք են ջերմային պատկերման համակարգերը և բարդ տեղանքում ժամանակին պատշաճ բժշկական օգնության հնարավորությունները:

Ռազմական վերլուծաբանները կասկածում են ձմռանը հաջող հարձակումներ իրականացնելու կարողության հետ կապված։ Բացի այդ, կան նաև PKK-ին արտաքին աջակցության վերաբերյալ մեղադրանքներ, միջազգային տարբեր խաղացողներ մեղադրվում են խմբին անուղղակիորեն աջակցելու մեջ: Անկարան երկար ժամանակ դժգոհ է ԱՄՆ-ի կողմից զենքի և տեխնիկայի մատակարարումից «Սիրիայի դեմոկրատական ուժերին», որը հիմնականում բաղկացած է Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներից (YPG) և Թուրքիայի կողմից դիտվում է որպես PKK-ի ընդլայնում:

Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Իրաքից փորձագետ Բիլգայ Դումանը մատնանշել է հավանականությունը, որ զինյալները հարմարվում են ռազմական ոլորտում վերջին տեխնոլոգիական առաջընթացին և ժամանակ առ ժամանակ օգտվում այլ պետությունների ռեսուրսներից։ Դումանը նաև մատնանշել է PKK-ի մարտավարական տեղաշարժը՝ ենթադրելով, որ կազմակերպությունը, Սիրիայում YPG-ի օրինակով, ձգտում է ավելի մշտական կառույցներ կառուցել Իրաքում։

Պաշտոնաթող գեներալ Հալդուն Սոլմազթուրքն ուրբաթ տեղի ունեցած վերջին հարձակումից հետո Gazete Pencere-ի համար սյունակում խստորեն քննադատել է կառավարության և ռազմական ղեկավարության կողմից ստեղծված իրավիճակը: Նա քաղաքական և ռազմական ղեկավարությանը մեղադրել է նման գործողությունների ռազմավարական և մարտավարական պահանջները ճիշտ չընկալելու մեջ։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի ազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող ավանդական ինստիտուտները, կանոններն ու կոնվենցիաները լիովին անտեսվել են նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարության կողմից, ինչը հանգեցրել է ներկայիս ծանր վիճակին։ Սոլմազթուրքը նաև քննադատել է Պաշտպանության նախարարության և նախագահականի կողմից դիտարկվող այլընտրանքային ռազմավարությունների բացակայությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ «մինչ մոտենում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ազգային անվտանգության խնդիրը և կառավարության հակաահաբեկչական ռազմավարության արդյունավետությունը, հավանաբար, մնալու են քաղաքական դիսկուրսի կենտրոնում»։

Էմմա Չոբանյան