Գրիպ Ա-ից մինչև պարվովիրուս և ռինովիրուս․ ինչու են բուժհիմնարկները ծանրաբեռնված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Հայաստանում այս տարի շրջանառվում են ինչպես գրիպ Ա տեսակի բոլոր ենթատեսակները, այնպես էլ գրիպ Բ-ի հարուցիչները։ Բացի այդ, տարածված են նաև սուր շնչառական վարակների գրեթե բոլոր հարուցիչները՝ ադենովիրուս, բոկավիրուս, պարվովիրուս, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս, ռինովիրուս։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական գծով փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը։  

-Նախարարությունը թեև հայտնում է, որ սուր շնչառական վարակների ակտիվացում կա, սակայն սովորաբար չի մասնավորեցվում, թե կոնկրետ ի՞նչ վարակի մասին է խոսքը․ լաբորատոր տվյալներ ունե՞ք այս մասին։

-Այս սեզոնին նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն։ Հիմնականում թիրախավորված են 0-18 տարեկան երեխաները։ Առողջապահության նախարարության կողմից իրականացվում են շաբաթական վերլուծություններ, իսկ սեզոնի ժամանակ՝ նաև օրական վերլուծություններ, և համադրվում են ամենօրյա տվյալները նախորդ օրվա հետ, որպեսզի հնարավոր լինի պարզել և գնահատել առկա իրավիճակը՝ հստակ ու նպատակային կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։ Այս տարի շրջանառվում են ինչպես գրիպ Ա տեսակի բոլոր ենթատեսակները, այնպես էլ գրիպ Բ-ի հարուցիչները։ Բացի այդ, ունենք սուր շնչառական վարակի գրեթե բոլոր հարուցիչները՝ ադենովիրուս, բոկավիրուս, պարվովիրուս, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս, ռինովիրուս, նաև ունենք դեպքեր, երբ կան համավարակներ, այսինքն՝ անձն ունի 2 վիրուսները համատեղ, ինչը, բնականաբար, ծանրացնում է կլինիկական ընթացքը։ 

-Նշվածներից ո՞րն է առավել տարածված մեզ մոտ։ 

-Դինամիկան ցույց է տալիս, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր տարածվածություն կա։ Ի սկզբանե, ավելի շատ ունեցել ենք H3, այնուհետև H1, ունեցել ենք գրիպ Բ-ի հարուցիչներ, այս պահի դրությամբ՝ գերակշռում են հիմնականում ռեսպիրատոր սինցիտիալ և այլ սուր շնչառական վարակները։ 

-Բուժհիմնարկները ծանրաբեռնվա՞ծ են, հասցնո՞ւմ են պատշաճ սպասարկել բոլոր դիմողներին։  

-Բժշկական կազմակերպությունները բավականին ծանրաբեռնված են, քանի որ ունենք բարձր դիմելիություն, և հաշվի առնելով, որ հիմնականում ծնողները երեխաների հանդեպ շատ ավելի զգոն են, քան իրենք իրենց հանդեպ, երեխաների դեպքում պարտադիր դիմում են և՛ առաջնային պահպանման օղակ, և՛ բժշկական կազմակերպություններ։ Բուժհաստատությունները, բնականաբար, կարողանում են սպասարկել բոլոր պացիենտներին, և հոսպիտալացման դեպքերը նվազեցնելու համար հորդորում ենք առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել առաջնային պահպանման օղակ, որպեսզի չունենանք ավելի ծանր դեպքեր, պացիենտը գտնվի բժշկական հսկողության ներքո։ 

-Գրիպի դեմ պատվաստումն այլ շնչառական վարակներից պաշտպանո՞ւմ է։

-Գրիպի պատվաստումը քառավալենտ է և պաշտպանում է գրիպի բոլոր ենթատեսակների դեմ։ Գրիպի պատվաստումն առկա է բոլոր առաջնային պահպանման օղակում և ամենաարդյունավետ միջոցն է գրիպի դեմ պայքարի համար։ 

-Եղած պատվաստանյութերը բավականացնո՞ւմ են։ Հնարավո՞ր է՝ մարդը գնա պոլիկլինիկա և պատվաստանյութ չլինի։ 

-Բացառվում է նման բան, բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի դեմ բավարար քանակի պատվաստանյութերով։ 

-Կորոնավիրուսի դեպքերի վիճակագրություն ունե՞ք։ 

-Միանշանակ։ Մենք իրականացնում ենք նաև կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական վերլուծություն։ Այս պահի դրությամբ՝ ունենք համաճարակային կայուն իրավիճակ, հիվանդացության բարձրացման արտառոց բարձրացումներ չունենք, բայց հիմնականում կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ընթացքը բավականին թեթև է լինում՝ հաշվի առնելով, որ ունենք իմուն շերտ, և անձինք չեն դիմում բժշկական կազմակերպություններ կամ դիմելիս չեն թեստավորվում։ Ունենք 2 հրաման՝ ստորագրված նախարարի կողմից։ Թեստավորման գործընթացը բարելավելու համար կա հստակ սահմանված պահանջ ինչպես առաջնային պահպանման օղակի, այնպես էլ բժշկական կազմակերպությունների համար, որ բոլոր այն անձինք, ովքեր ունեն սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ, պետք է թեստավորվեն կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ։ Բժշկական գործընթացում սա իրականացվում է՝ հաշվի առնելով, որ պացիենտը հոսպիտալացվում է, սակայն առաջին օղակում շատ դեպքերում պացիենտները չեն թեստավորվում, այսինքն՝ ուղղորդվելուց հետո պարզապես չեն գնում թեստավորման, և այս առումով կխնդրեմ մեր բնակչությանը պարտադիր անցնել այդ թեստավորումը, քանի որ և՛ համաճարակաբանական տեսանկյունից իրական առկա վիճակը գնահատելու համար, և՛ հետագայում պացիենտի բուժումը ճիշտ վարելու համար պետք է այդ թեստավորումը։ 

-Կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Պատվաստանյութեր դեռ կա՞ն։

-Կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութը ևս միանշանակ արդյունավետ միջոց է դրա դեմ պայքարելու և ծանր դեպքերը կանխարգելելու համար։ Այս պահին աշխատանքներ են տարվում՝ ձեռք բերելու արդյունավետ պատվաստանյութ։ 

-Ինչպե՞ս խուսափել շնչառական վարակներից, իսկ վարակվելու դեպքում՝ բարդացումներից։ 

-Գրիպի լավագույն կանխարգելման միջոցը պատվաստումն է։ Առաջնահերթ՝ փակ տարածքների օդափոխություն, ախտանշաններ ունենալու դեպքում՝ դուրս չգալ տնից, չգնալ աշխատանքի, երեխաներին չուղարկել դպրոցական և նախադպրոցական հաստատություն, եթե կա անհրաժեշտություն ինչ-որ տեղ դուրս գալու, ապա ախտանշաններ ունենալու դեպքում անհրաժեշտ է կրել բժշկական դիմակներ, բացի այդ՝ պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները։ 

-Նախարարությունը սովորաբար նման դեպքերում կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկի, բայց բոլորս էլ գիտենք, որ իրականում շատ քչերն են հետևում այդ հորդորին։ Հաշվի առնելով սա՝ ի՞նչ խորհուրդ կտաք, հատկապես ի՞նչ ախտանշանների դեպքում է պետք անհապաղ դիմել բժշկի, որպեսզի բարդացումները ծանր հետևանքներ չունենան։   

-Սուր շնչառական վարակները մի ամբողջ խումբ են վարակների, որում ներառված է նաև կորոնավիրուսային հիվանդությունը։ Ինչո՞ւ է ներդրված թեստավորումը, քանի որ հիմնականում ախտանշանները գրեթե նույնն են․ ջերմության բարձրացում, քթարտադրություն, մկանացավեր, գլխացավեր, տարբեր անձանց մոտ կարող են այս ախտանշանները տարբեր ձևով դրսևորվել։ Այս դեպքում պարտադիր հենց առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել առաջնային պահպանման օղակ, առաջինը՝ թեստավորվելու, առաջին բուժօգնություն ստանալու, բժշկական հսկողության տակ գտնվելու, որպեսզի չունենանք ավելի բարդ կլինիկական ընթացք և կարիք չլինի հոսպիտալացվելու։ Սակայն Դուք իրավացի եք, մեր բնակչությունը դիմում է այլ քայլերի, տանը զբաղվում են ինքնաբուժմամբ, և ամենացավալին այն է, որ օգտագործում են հակաբիոտիկներ, որոնք ցուցված չեն վիրուսային վարակների համար, հակաբիոտիկները ցուցված են մանրէային վարակների բուժման համար, և միևնույն է, անգամ այս դեպքում հակաբիոտիկները պետք է նշանակվեն նպատակային և միայն բժշկի ցուցմամբ, քանի որ դրանք կարող են առաջացնել հակամանրէային կայունություն, և այլևս չլինեն օգտակար տվյալ հիվանդության բուժման համար։ Շատ դեպքերում հարևանի, բարեկամի խորհրդով կիրառվում են հակաբիոտիկներ, որոնք է՛լ ավելի բարդացնում են կլինիկական ընթացքը, և կարիք է լինելու հոսպիտալացման։ Ունենք մեկ այլ խնդիր՝ շաբաթ-կիրակի օրերի հետ կապված, և քանի որ շաբաթ-կիրակի է, պացիենտները մնում են տանը, չեն դիմում բժշկի, և արդեն երկուշաբթի օրը բավականին ծանր ընթացքով դիմում են արդեն բժշկական կազմակերպություններ, հոսպիտալացվում են, այնինչ կարելի էր դիմել առաջնային պահպանման օղակ և կանխել բարդացումը։ Շաբաթ-կիրակի օրերին պոլիկլինիկաներն աշխատում են, սահմանված են հերթապահություններ, պացիենտներին ընդունելու որևէ խնդիր չկա։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան