Կիևը պնդում է, որ արևմտյան ընկերությունները 2,9 մլրդ դոլարի կարևոր բաղադրիչներ են մատակարարել ՌԴ-ին՝ չնայած պատժամիջոցներին

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

2023 թվականի առաջին տասը ամիսներին արևմտյան ընկերությունները 2,9 միլիարդ դոլարի կարևոր բաղադրիչներ են մատակարարել Ռուսաստանին։ Ավելի քան 250 արևմտյան ընկերությունների արտադրանքը հայտնաբերվել է ոչնչացված կամ գրավված ռուսական զենքի նմուշներում: Այս մասին ասվում է «Երմակ-Մակֆոլ խմբի» նոր զեկույցում, որը հանձնարարականներ է մշակում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զեկույցում նաև նշվում է, որ թվային հսկողության տակ գտնվող հաստոցների ներմուծումը Ռուսաստան 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 33 տոկոսով՝ նախապատժամիջոցային ժամանակահատվածի համեմատ և կազմել 292 մլն դոլար։

Փորձագետները կոչ են անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի արտահանման վերահսկողությունը կանխի պատժամիջոցները շրջանցելու՝ ռուսական փորձերը։

Նշվում է, որ նման միջոցները պետք է ուղղված լինեն արտահանման վերահսկողության քաղաքականության մեջ բացերը վերացնելուն և երրորդ երկրների կողմից շրջանցելու փորձերին հակազդելուն:

Էմմա Չոբանյան