Հայտնի է դարձել, թե երբ է ՌԴ-ում սկսվելու նախընտրական քարոզարշավը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՌԴ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ների քարոզարշավը կսկսվի փետրվարի 17-ին և կավարտվի մարտի 14-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ թեկնածուները կարող են քարոզչական նյութեր՝ թռուցիկներ և պաստառներ բաժանել առաջադրվելուց անմիջապես հետո, նույնիսկ գրանցումից առաջ։

«Այն (լրատվամիջոցներում քարոզչության շրջանը) սկսվում է փետրվարի 17-ին, այսինքն՝ քվեարկության առաջին օրվա մեկնարկից 28 օր առաջ, և ավարտվում է մարտի 14-ին ներառյալ»,- ասել է Պամֆիլովան։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՌԴ նախագահական ընտրությունների նախընտրական արշավին մասնակցում է 11 մարդ։ Նրա խոսքով՝ 8 թեկնածու առաջադրվել է քաղաքական կուսակցությունների կողմից, ևս 3-ն ինքնաառաջադրվել են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերի 23-ից Ռուսաստանի գործող ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ նոր ժամկետով առաջադրվելու օգտին ավելի քան 1,3 միլիոն ստորագրություն է հավաքվել։ Այս տվյալները ներկայացրել է նախընտրական շտաբի համանախագահ Մարիաննա Լիսենկոն։

Քաղաքագետ Ալեքսանդր Կինևն էլ հայտարարել էր, որ պետության ղեկավարի ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է նախագահի լեգիտիմությունը հաստատելու համար։ Նա ընդգծել է, որ ընթացակարգն անհրաժեշտ է նույնիսկ այն դեպքում, երբ քվեարկության արդյունքն ակնհայտ է, արդյունքները հնարավորություն են տալիս հետագայում վկայակոչել մեծամասնության կարծիքը։

Փորձագետը հրաժարվել է «թանկարժեք» որակել ընտրության ընթացակարգը։ Նրա խոսքով՝ ամեն դեպքում, թեկնածուները ծախսում են սեփական միջոցները, ոչ թե պետական միջոցները։