Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների համաձայնագիր է կնքելու

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ֆրանսիան Ուկրաինայի հետ երկկողմ համաձայնագիր է կնքելու, որով նախատեսվում է օգնություն Ուկրաինային նոր հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ փետրվարին մեկնելու է Ուկրաինա՝ պայմանագրի մանրամասները վերջնական համաձայնեցնելու։ Միաժամանակ, հունվարի 18-ին Փարիզ է ժամանելու Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Մակրոնը նաև ազդարարել է Կիևին զենքի նոր մատակարարումների մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ առաջիկա շաբաթներին Ուկրաինա կուղարկվեն 40 հեռահար SCALP հրթիռներ և մի քանի հարյուր ռումբ։

«Մենք պատրաստվում ենք Ուկրաինային ավելի մեծ ռազմական օգնություն ցուցաբերել նրանով, ինչն անհրաժեշտ է իր երկինքը պաշտպանելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը մամուլի ասուլիսում։

Ուկրաինա ՌԴ ներխուժումից ի վեր Ֆրանսիան արդեն 1,7 մլրդ եվրոյի օգնություն է ցուցաբերել Կիևին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան էր Ուկրաինայի հետ անվտանգության ոլորտի համաձայնագիր ստորագրել՝ հունվարի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի՝ Կիև կատարած այցի ժամանակ։ Համաձայնագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին։

Էմմա Չոբանյան