Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է Իրաքում և Սիրիայում գործողությունները

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողությունների մասին՝ նշելով, որ միայն «վերջին 5 օրվա ընթացքում Սիրիայում և Իրաքում Անկարայի օդային գործողությունների հետևանքով խոցվել է 114 թիրախ, վնասազերծվել՝ 78 ահաբեկիչ»։ Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը։

«Ահաբեկչությունն իր ակունքում ոչնչացնելու՝ Թուրքիայի վճռական ռազմավարությունը մեծագույն մտահոգություն է նրանց համար, որոնք ցանկանում են մեր տարածաշրջանում «տեռորիստան» ստեղծել: Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ չեն ոչնչացվել Սիրիայում ստոր նպատակներով ստեղծված ահաբեկիչների բոլոր բները՝ Թել Ռիֆաթից մինչև Այնուլարաբ, Հասեքիից մինչև Մունբիջ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ երկրի ԶՈՒ գործողությունները Սիրիայում ու Իրաքում անհանգստացնում են որոշ ուժերի․ «Դա խախտել է նրանց հաշվարկները, որոնք պարբերաբար փոխում են օրակարգի քարտեզները, նաև նրանց, որոնք մեր տարածաշրջանին նոր Սևր են պարտադրում»։

Էրդողանը հավելել է, որ գործողությունները շարունակվելու են Սիրիայում ու Իրաքում․ «Եթե մեզ տված խոստումները չկատարվեն, ապա ոչ ոք չի կարող առարկել, որ Թուրքիան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի սեփական անվտանգությունն ապահովելու համար»։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հյուսիսային Իրաքում PKK-ի հետ բախումների ընթացքում սպանվել էր 9 թուրք զինծառայող, որից հետո Թուրքիան ակտիվացրել է գործողություններն ու ավիահարվածներ է հասցնում Սիրիայում և Իրաքում քրդական թիրախներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Էմմա Չոբանյան