ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը ՀՀ նախագահից հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական պայմաններով

Լուրեր

21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
Բոլորը

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին:

Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրել է կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների ինչպես առաջնային, այնպես էլ համալիր խնդիրների լուծմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումներն ու սերտ համագործակցությունն առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: