Դավոսում կոչ են արել Ուկրաինայում պատերազմը դադարեցնել դիվանագիտական ճանապարհով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ եվրոպացի և համաշխարհային քաղաքական գործիչներն ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչները շարունակել են աջակցություն հայտնել Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում և մտահոգություն հայտնել, որ Կիևը կորցնում է արտաքին ֆինանսական աջակցությունը վճռորոշ պահին:

Միևնույն ժամանակ, նրանք ինչպես հրապարակավ, այնպես էլ կուլիսներում կոչ են արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել պատերազմը, գրել է ամերիկյան The New York Times-ը։

Հրապարակման մեջ ասվում է, որ ուկրաինական պատերազմի թեման այս շաբաթ Դավոսում «նկատելի է, բայց ոչ գերիշխող»։

The New York Times-ը նշել է երկու իրադարձություն, որոնք երեքշաբթի ֆորումի ընթացքում նվիրված են եղել Ուկրաինային. Եվրոպայի՝ դեպի վերականգնվող էներգիայի անցման համար Ուկրաինայի հանքային պաշարների կարևորության վերաբերյալ քննարկումը, և չորս կանանց ելույթները, ովքեր կռվել են Ուկրաինայի համար այդ պատերազմում:

Բացի այդ, հունվարի 16-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Դավոսի ֆորումում։ Նա մերժել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտությունը սառեցնելու գաղափարը՝ Վլադիմիր Պուտինին անվանելով «գիշատիչ, որը չի բավարարվի սառեցված սնունդով»։