Փակել են սենյակի դուռն ու դանակով սպառնացել. ինչ են պատմել բռնության ենթարկված բժիշկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Անցած գիշեր հերթական կանչով ժամանած շտապօգնության բժիշկները հայտնվել են պատանդի կարգավիճակում․ ահազանգած ընտանիքի անդամները բժիշկներին փակել են բնակարանի սենյակներից մեկում, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:

Բրիգադի անդամներից մեկին հաջողվել է համոզել կնոջ երկու որդիներին, որպեսզի դուրս գա սենյակից՝ մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով։ Հենց այդ ընթացքում էլ կարողացել է ահազանգել ոստիկանություն:

Սա վերջին երեք օրվա ընթացքում շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության արդեն երկրորդ դեպքն է։ Եթե այս դեպքում բժիշկները չեն տուժել, ապա հունվարի 13-ին տեղի ունեցած միջադեպից հետո օգնության մեկնած բժիշկն ինքն է տեղափոխվել հիվանդանոց։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանի խոսքով՝ հունվարի առաջին կեսին այդ բուժառուի կողմից արդեն 30-րդ կանչն է եղել, որի ժամանակ ահազանգած քաղաքացին ստիպել է իրեն հոգեմետ դեղեր ներարկել։

Երկու դեպքերի առթիվ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Factor TV-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը փոխանցեց՝ առաջին դեպքով վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի՝ հոգեկան ներգործության հատկանիշներով, իսկ երկրորդ դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով՝ առողջությանը թեթև վնաս հասցնելու հատկանիշներով։ Նկատենք, որ առաջադրված հոդվածներն ընդհանրական են, այնինչ նախկին օրենսգրքում առանձին պատասխանատվություն էր սահմանվում բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերի համար։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը բժշկական պարտականությունները կատարող բժշկի նկատմամբ բռնությունն անթույլատրելի է համարում։ Նրա կարծիքով՝ դա հարված է սեփական կամ հարազատի առողջությանը։

Այս դեպքերը խոսում են այն մասին, որ քաղաքացիների մոտ անհանդուրժողականության կա իրենց մասնագիտական գործունեությունը կատարող բուժաշխատողների նկատմամբ, ինչը բավականին մտահոգիչ է՝կարծիք է հայտնում առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա՝ խնդիրը նաև անպատժելիությունն է։

Իսկ հնարավո՞ր է, որ կանչով մեկնած բժիշկն է իրեն ոչ պատշաճ պահել, ինչն էլ առաջացրել է հարազատների նման վրդովվմունքը։ Ռուբեն Գրիգորյանը նշում է՝ եղել են նման բժիշկներ, որոնք այլևս համակարգում չեն աշխատում։

2023 թվականին շտապօգնության աշխատողների նկատմամբ բռնության 7 դեպք էր գրանցվել, մեկ դեպքով էլ քաղաքացին փորձել էր կոտրել շտապ բուժօգնության մեքենան։ Թեև բոլոր միջադեպերով նախաձեռնվել են քրեական վարույթներ և քննություններ են ընթանում, բայց պատասխանատվության ենթարկվածներ առայժմ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան