Ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի փաստաբանին թույլ չեն տվել թերթեր փոխանցել իր պաշտպանյալներին

Լուրեր

03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
03.07.2026 | 20:30
Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
03.07.2026 | 20:27
Մոսկվայի դատարանը Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին դատապարտել է մինչև 20 տարվա ազատազրկման
03.07.2026 | 20:14
ՀՀ-ն և ԵՄ-ն քննարկել են մարդու իրավունքների, ընտրությունների և դատաիրավական բարեփոխումների հարցեր
03.07.2026 | 20:02
ՍԴ-ն հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
03.07.2026 | 20:00
ՌԴ-ն շանտաժից բացի՝ այլ լեզու չգիտի, բայց Փաշինյանին «սեպտեմբերի 3-ի» դրդելու լծակ չունի․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 19:51
ՀՀ ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է «Բելառուսի բարեկամ ժողովրդին», բայց ոչ իշխանություններին
03.07.2026 | 19:40
Կմասնակցի՞, արդյոք, Մոջթաբա Խամենեին հոր հուղարկավորությանը. DW-ի անդրադարձը
03.07.2026 | 19:28
2025-ին ընկերության զուտ շահույթը 2024-ի համեմատ աճել է շուրջ 3.0 մլրդ ՀՀ դրամով. ՀԷՑ
03.07.2026 | 19:13
Հայաստանից ԵՄ արտահանում հունիսին եղե՞լ է, թե՞ ոչ․ ինչ են ցույց տալիս ՍԱՏՄ տվյալները
Բոլորը

Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանին հուլիսի 6-ին թույլ չեն տվել թերթերի տրցակով «Արմավիր» ՔԿՀ մուտք գործել։ Փաստաբանը զարմացած է, քանի որ մինչ երեկվա դեպքերը որևէ անգամ խնդիր չի եղել, միշտ էլ իր պաշտպանյալներին թերթեր տարել է։ «Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ ինձ հետ թերթեր էի տարել, որևէ անգամ խնդիր չի եղել, իհարկե զննել են, մեկ առ մեկ թերթերը բացել, ուսումնասիրել, հետո թողել, իսկ երեկ հայտարարեցին, որ չեմ կարող տանել»,- Factor.am-ի հետ զրույցում մանրամասնեց փաստաբանը։

Շուշանյանի խոսքով՝ ինքը ՔԿՀ-ի աշխատակիցներին խնդրել է իրավական հիմքը վկայակոչել, թե ինչու չի կարող իր պաշտպանյալներին թերթ փոխանցել, վերջիններիս էլ հղում են կատարել ՔԿՀ ներքին կանոնադրությանը: «Հղում կատարեցին կանոնակարգի այն կետին, ըստ որի՝ կալանանավորված անձը բացի քրեական նյութերից չի կարող ունենալ այլ նյութեր։ Ես ասացի՝ ցույց տվեք օրենքի դրույթ, որը փաստաբանին արգելում է իր հետ թերթ տանել պաշտպանյալին կամ կալանավորված անձին արգելում է ծանոթանալ մամուլին․ փաստորեն իրենց համար գերագույն օրենքը ներքին կանոնադրությունն է, ոչ մի օրենք, Սահմանադրություն չեն ճանաչում»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով` հնարավոր է ՔԿՀ աշխատակիցները ցուցում են ստացել առհասարակ իրեն ներս չթողնել, քանի որ նույնիսկ առանց թերթերի տրցակի, իրեն երկար ժամանակ սպասեցնելուց հետո են թույլ տվել տեսակցել իր պաշտպանյալներին։

«ՔԿՀ-ում ժամանակ առ ժամանակ տարօրինակ վարքագիծ են դրսևորում, ժամանակին արգելեցին տեսակցել պաշտպանյալներիս, քանի որ պահանջում էին, որ իմ՝ փաստաբանական գաղտնիք հանդիսացող նյութերը ցույց տամ իրենց։ Անգամ Ժիրայր Սեֆիլյանի՝ Արևմտյան Հայաստանի քարտեզն են վերցրել, մառազմ է, չգիտեմ՝ ինչ գնահատական տալ»,- նշեց նա։

Շուշանյանի խոսքով՝ նման խնդրի է բախվել նաև «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը․ նրան էլ թույլ չեն տվել իր պաշտպանյալին թղթեր փոխանցել։

Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից: «Ներքին կանոնակարգի համաձայն կալանավորված և դատապարտված անձինք իրավունք ունեն բաժանորդագրվելու և թերթեր ստանալու, որոնք պետք է փոխանցվեն ՔԿՀ-ի աշխատակիցների միջոցով։ Պարոն Շուշանյանին առաջարկվել է, որպեսզի թղթերը հանձնի աշխատակիցներին և վերջիններս փոխանցեն»,- ներկայացրեց Ղլեչյանը։

Մեր դիտարկմանը, թե փաստաբանը վստահեցնում է, որ մինչ այժմ կարողացել է իր պաշտպանյալներին թերթ փոխանցել, այդ դեպքում ինչո՞ւ ներքին կանոնադրությունը չի գործել, Գոռ Ղլեչյանը պատասխանեց․ «Կա քննիչի կողմից նշանակված արգելանք, ներքին կանոնակարգի համաձայն արգելված իրերի մուտքի վերաբերյալ որոշում կա, իրերը պետք է զննվեն: Այս դեպքում ընդամենը պարոն Շուշանյանին առաջարկվել է, որ աշխատակցի միջոցով հանձնեն՝ զուտ արգելված իրեր հայտնաբերելու կամ չհայտնաբերելու համար»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մամուլի ընթերցումը չի կարող խնդիր դառնալ: «Նման «առանձնահատուկ» վերաբեմունք առկա է «Սասնա ծռերի» գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ։ ՔԿՀ-ն, որպես այդպիսին, շատ վատ է դրսևորել իրեն, և պետք է նախարարի ուշադրության կենտրոնում լիներ ամբաստանյալներին դատարանի շենքում ծեծի ենթարկելը: Սակայն այդպես էլ որևէ արձագանք չլսեցինք, թե ինչ դիրքորոշում ունի նախարարը՝ իր գերատեսչության ենթակայությամբ գործող կառույցում կալանավորի խոշտանգման մասին»,- ասաց իրավապաշտպանը։

Մեր դիտարկմանը, որ ՔԿՀ-ից հղում են կատարում իրենց ներքին կանոնադրությանը, իրավապաշտպանն արձագանքեց․ «Եթե այդ կարգը կար սահմանված, ինչո՞ւ փաստաբանը մինչ այս տեղյակ չէր, եթե կարգը կար, ուրեմն վաղուց էր սահմանվել, պետք է այդ կարգով աշխատեին, իսկ եթե հենց նոր ծագեց, ուրեմն ՔԿՀ-ի հերթական քմահաճույքն է»։

 

Սեդա Ղուկասյան