ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները Մերձավոր Արևելքում լարվածության աճին և նախապատրաստվող «մեծ միջպետական համաձայնագրին» վերաբերող հարցեր են քննարկել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր տեղի ունեցծ հեռախոսազրույցում քննարկել են նոր միջպետական ​​համաձայնագրի նախապատրաստման ընթացքը և առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ առանձնակի ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքում էսկալացիային։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Եմենի տարածքում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորած մի խումբ երկրների կողմից ձեռնարկված զանգվածային հարվածները։ Նախարարները կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և ապահովել անարգել մարդասիրական մուտքը դեպի անկլավ՝ տուժած խաղաղ բնակչությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև բոլոր մակարդակներում շփումների և համակարգման հետագա զարգացման խնդիրները՝ ընդգծելով ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին շարունակական փոխադարձ հավատարմությունը, այդ թվում՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի կանոնադրության այլ սկզբունքների հարգումը, որը պետք է հաստատվի ստորագրման նախապատրաստվող երկու երկրների միջև «մեծ միջպետական համաձայնագրում»։

Էմմա Չոբանյան