Ռիո դե Ժանեյրոյում արտակարգ դրություն է հայտարարվել․ ջրհեղեղը մարդկային կյանքեր է խլել

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ռիո դե Ժանեյրոյում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով 11 մարդ է զոհվել, հայտնում է G1 պորտալը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների տվյալները։ Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Հունվարի 13-ից 14-ը հորդառատ անձրևներ են տեղացել Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային շրջանում: Դրանք հանգեցրել են գլխավոր մայրուղիների հեղեղման և կաթվածահար են արել հասարակական վերգետնյա տրանսպորտի և մետրոյի աշխատանքը։ Փրկարարների տվյալներով՝ 11 մարդու մահվան պատճառ են դարձել սողանքներն ու քաղաքի էլեկտրացանցերի կտրված լարերից էլեկտրահարումները։

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը կոչ է արել բնակիչներին անհարկի չլքել իրենց տները, քանի դեռ քաղաքում իրավիճակը չի կարգավորվել։

Քաղաքի օպերատիվ կենտրոնը հայտարարել է բնակչության համար տագնապի հնարավոր հինգ մակարդակներից երրորդը։

Բրազիլիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը ջրհեղեղ է գրանցել 30 մայրուղիներում և էլեկտրաէներգիայի անջատումներ տասնյակ շրջաններում: Մասնավորապես, առանց էլեկտրականության է մնացել Ռիո դե Ժանեյրոյի Հյուսիսային թաղամասի մեկ հիվանդանոց։ Փրկարարները նաև զգուշացրել են բարդ տեղանքով տարածքներում սողանքների բարձր ռիսկի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։