Հայաստանում Լուվրի թանգարանն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը․ դեսպան
Մշակույթ
12.01.2024 | 17:47ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծում, որը կներառի նաև Հայաստանը։
«Տարեկան 9,6 մլն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում:
Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծում, որը կներառի նաև Հայաստանը:
Իսկ Հայաստանում Լուվրն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը»,- գրել է դեսպանը։