Հութիները խոստանում են վրեժխնդիր լինել. հարվածները «չեն կանգնեցնի» Գազայի հատվածին խմբավորման աջակցությունը

Լուրեր

15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
Բոլորը

Եմենի հութիները խոստացել են պատասխան հարված հասցնել կոալիցիայի դաշնակիցների ավիահարվածներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Բոլոր ներգրավվածները կվճարեն դրա համար։ Մենք չենք դադարեցնի գրոհները, քանի դեռ չեք հեռացել տարածաշրջանից, և մենք չենք դադարի ձեզ տրորել, մինչև ձեզ չտեսնենք ստորացված։ Եմենն այժմ Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին ծովում դաս է տալիս»,- հութիների ռազմական ղեկավար, գեներալ-մայոր Ջաֆահ Աբդուլսալամը գրել է X-ի իր միկրոբլոգում։

Կարճ ժամանակ անց Աբդուլսալամը հայտարարել է, որ հութիները պատասխան հարձակումներ են իրականացրել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան և բրիտանական նավերի վրա։ Սակայն դեռևս դաշնակիցների կողմից ոչ մի հաստատում կամ հերքում չի եղել:

«Ամերիկացիների և բրիտանացիների բոլոր սպառնալիքները մեզ չեն վախեցրել և չեն վախեցնելու, և չեն ստիպի մեզ հրաժարվել Գազայի մեր եղբայրներին աջակցելու մեր պարտականությունից»,- գրել է հութիների ղեկավարության մեկ այլ անդամ՝ Աբդուլքադեր ալ-Մորտադան՝ հավելելով․ «Նրանք ավելի շուտ կամրապնդեն մեր հավատքը և վստահությունը մեր դիրքորոշման ու մեր գործի արդարության վերաբերյալ»: