Արդյունքը կլինի տարածաշրջանում անկայունության սրումը․ Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Եմենին հարվածներին

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը խստորեն դատապարտել է Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական հարձակումները՝ դրանք անվանելով «կամայական» գործողություն, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում և միջազգային օրենքների խախտում: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Այսօր ավելի վաղ Եմենի Անսարուլլահի պաշտոնյաները հայտնել էին, որ վաղ առավոտյան պայթյուններ են որոտացել Սանա, Հուդայդա, Սաադա և Դամար քաղաքներում, դրանց հետևել է ԱՄՆ հայտարարությունը, որ Եմենի դեմ ամերիկյան և բրիտանական հարձակումներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից:

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ագրեսիային առաջին արձագանքում ընդգծել է, որ «կամայական հարձակումներն այլ արդյունք չեն ունենա, քան տարածաշրջանում անապահովության և անկայունության սրումը»:

«Այս ռազմական հարձակումներն իրականացվում են վերջին հարյուր օրվա ընթացքում Գազայի հատվածի լիակատար պաշարման տակ գտնվող Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններին Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության լիակատար աջակցության շարունակությանը համահունչ»,- ասել է նա։

Քանանին Վաշինգտոնին ու Լոնդոնին մեղադրել է աշխարհի ուշադրությունն այս կերպ Գազայի հատվածից շեղելու փորձերի ու «սիոնիստական ռեժիմին աջակցությունն ընդլայնելու» համար։

Քանանին մտահոգություն է հայտնել տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության վրա նման կամայական հարձակումների հետևանքների վերաբերյալ՝ կոչ անելով միջազգային հանրությանը պատասխանատու արձագանքներով և գործողություններով կանխել պատերազմի, անկայունության և անապահովության տարածումը տարածաշրջանում։