Իրացման ցանցում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գործող «Նոր Զովք» խանութում և Աբովյան քաղաքում՝ անհատ ձեռնարկատեր Լաուրա Միրզոյանին պատկանող սննդամթերքի իրացման կետում։

«Արդյունքում «Նոր Զովք»-ում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ շպիկ մսային արտադրանք հում ապխտած պաղեցված՝ 1 հատ, կարմիր պղպեղով երշիկ եփած մսային արտադրանք պաղեցված՝ 1 հատ, քաղցրասերուցքային կարագ էքստրա՝ 2 տուփ, կարագ (պաստերիզացված սերուցք)՝ 1 տուփ։

Հայտնաբերվել է նաև չափածրարված սննդամթերք, որի վրա բացակայել են պիտանիության ժամկետը և պահման պայմանները` պանիր «լոռի»՝ 11 կգ, հալած բուսաճարպային խառնուրդ՝ 3 տուփ, ինչպես նաև սալյամի երշիկ` 2 կգ, որի վրա բացակայել է սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշը։

Ա/Ձ Լաուրա Միրզոյանին պատկանող խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ կրեմային խմորեղեն՝ 3 տուփ, ապխտած պանիր՝ 13 տուփ, ջերկի՝ 1 հատ, աջարական խաչապուրի՝ 9 հատ, ինչպես նաև թերի մակնշմամբ ձկան ֆիլե սյոմգա՝ 2 տուփ։

Նշված ապրանքները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել»,- ասված է հաղորդագրության մեջ։