Դեպրեսիայից մինչև հոգեբուժարան. 44-օրյա պատերազմից հետո աճել են հոգեկան խանգարումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆիզիկական և հոգեբանական տրավմաներ, հետտրավմատիկ սթրեսային խանգարում, դեպրեսիա, տագնապայնություն և այլ հոգեբանական խնդիրներ․ սրանք այն խնդիրներն են, որոնց բախվում են պատերազմի մասնակիցներն ու նրանց հարազատները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբելիայի Վանաձորի գրասենյակը երկրորդ տեղեկանքն է ներկայացրել, արձանագրելով՝ պատերազմից հետո Հայաստանում աճել են հոգեկան խանգարումները, հոգեբանական խնդիրները։

44-օրյա պատերազմից 4 ամիս անց ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը։ Այս ծրագրի համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից այն ժամանակ դեռևս գործող Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 100 մլն դրամ։

Վեցամսյա ծրագիրը, սակայն, էական արդյունք չտվեց, արձանագրում է ՀՔԱՎ ներկայացուցիչ Սառա Ղազարյանը։

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը մեկն է այն բուժհաստատություններից, որտեղ Պաշտպանության նախարարությունը պացիենտներին ուղղորդում էր դիմել համապատասխան բուժում ստանալու համար։ 44-օրյա պատերազմից հետո այստեղ ստացիոնար բուժում է ստացել պատերազմի 57 մասնակից և պատերազմի մասնակիցների 3 հարազատ։ Նրանք կենտրոն են դիմել արդեն արտահայտված հոգեբուժական խնդիրներով։

ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Հրաչյա Հովհաննիսյանն այն հոգեբանների թվում էր, որոնք պատերազմի առաջին օրերին որպես կամավոր օգնում էին պատերազմի մասնակիցներին։ Հովհաննիսյանը «Կանազ» զինվորական հոսպիտալում մեկ տարվա ընթացքում ընդունել է պատերազմի 6000-ից ավելի մասնակցի։

Հոգեբաններից կազմված կամավորական խմբերը փորձել են շուրջ 20 րոպե տևողությամբ կարճ սեանսներ վարել պացիենտների հետ՝ ամեն հնարավորն անելով, որպեսզի խնդիրը չհասնի հոգեբուժական բաժանմունքներ այցելություններին։

Եվ չնայած այս աշխատանքներին՝ պատերազմն իր դաժան և ծանր կնիքը թողնում է յուրաքանչյուրի վրա՝ համոզված է Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենը։ Պատերազմի մասնակից, հարազատ, թե պարզապես քաղաքացի՝ յուրաքանչյուրի մոտ խնդիրները տարբեր ձևով են արտահայտվում։ Սերգեյ Խաչատրյանն ափսոսում է, որ այս մասով վիճակագրություն չի վարվում։

Սերգեյ Խաչատրյանի մատնանշած խնդիրը բարձրացվում է նաև ՀՔԱՎ-ի կազմած տեղեկանքում։ 6 էջից բաղկացած հետազոտությունը հրապարակվել է պատկան մարմինների և գերատեսչությունների անփույթ և թերի աշխատանքը մատնացույց անելու նպատակով՝ ասում է տեղեկանքի համահեղինակը։

Մինչ օրս 44-օրյա պատերազմի զոհերի և վիրավորների մասին հակասական թվեր են շրջանառվում։ 2022 թվականին հրապարակված պաշտոնական տվյալներով՝ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 3,788 զոհ, 1494 քաղաքացու հաշմանդամության խումբ է սահմանվել։ Իսկ քանի՞ հազարավորներն են պատերազմից վերադարձել հոգեբանական տրավմաներով․ վիճակագրությունն այս մասին լռում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան