ԿԲ-ն գրանցել և լիցենզավորել է «Պրեմիում Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական բանկի հուլիսի 7-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցվել և լիցենզավորվել է «Պրեմիում Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն: 

Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթերի մուտքագրման և անվերադարձելիության պահի սահմանման մասին» որոշման մեջ, «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ում, «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ում, «ՀՀ ԿԲ-ում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների կարգում»: 

Խորհուրդը թույլատրել է ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություններին իրականացնել աջակցության գործառնություն (այլ երկրների ապահովագրական ընկերությունների կողմից կնքված և ՀՀ տարածքում գործող ապահովագրության պայմանագրերի սպասարկում (ապահովագրական պատահարի վերաբերյալ ահազանգի ստացում, հայտի կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում, դեպքի վայր մեկնում, ապահովագրական հատուցման կարգավորում, վճարում և այլն)): Համապատասխան թույլտվություն ստանալու համար ապահովագրական ընկերությունները պետք է դիմում ներկայացնեն Կենտրոնական բանկ: 

Խորհրդի որոշմամբ «ՄԻՐ» քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում: «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «ՄԻՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրվել: Հաշվառվել է «Թել-Սել» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Կենտրոնական» մասնաճյուղը, վերաձևակերպվել Ա/Ձ Մանուկ Սարգսյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան, ուժը կորցրած են ճանաչվել «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 234 և «ԱՐՍ ԷԼԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 273 լիցենզիաները: