«Եթե մենք հայտնաբերենք իրական սպառնալիք, այլ ոչ թե «Բաստիոն» անվամբ այդ թիթեղյա տարաները, անմիջապես միջոցներ ենք ձեռնարկելու դրանք ոչնչացնելու համար»․ Ալիև

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն տարածաշրջանում նոր պատերազմ չի ուզում, սակայն շարունակելու է սեփական զինված ուժերը ուժեղացնել։

«Մենք երբեք չպետք է հանդարտվենք։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ես ասացի, որ մենք պետք է ստեղծենք ավելի ուժեղ բանակ։ Եվ մենք դա արեցինք։ Վերջին երեք տարիներին մենք մեծ ճանապարհ ենք անցնել»,- ասել է Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այս տարի ռազմարդյունաբերական համալիրի  գործարաններում կներդրվի առնվազն 1 մլրդ մանաթ (588 մլն դոլար)։

«Հայաստանը պետք է իմանա, որ ինչքան էլ զենք գնի, ինչքան էլ աջակցություն ստանա, մեզ համար սպառնալիքի ցանկացած աղբյուր անմիջապես կոչնչացվի։ Ես դա չեմ թաքցնում, որպեսզի վաղը  որևէ մեկը չասի, թե ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Թող բոլորը լսեն, որ չասեն ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Թող բոլորը լսեն, որ եթե մենք հայտնաբերենք մեզ համար իրական սպառնալիք, այլ ոչ թե այդ ֆրանսիական աղբը, «Բաստիոն» անվամբ այդ թիթեղյա տարաները, ապա անմիջապես կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկելու դրանք ոչնչացնելու համար»,- հերթական անգամ սպառնացել է Ալիևը՝ հայտարարելով, թե «ամեն րոպե չպետք է մտածեն նոր պատերազմի մասին»։

«Ոչ, ես վստահ եմ, որ դա (պատերազմ) տեղի չի ունենա, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։ Բավական է արդեն պատերազմներ, սակայն մեր նոր հայեցակարգային զարգացման ռազմավարությունը, մեր ազգային գաղափարախոսության նոր ուղղությունները և ձեռք բերված հաջողություններից ինքնաբավությունը կարող են հանգեցնել որոշակի լճացման»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։