Նավալնին երկարատև դադարից հետո տեսակապի է դուրս եկել

Լուրեր

21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Բոլորը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին երկարատև դադարից հետո առաջին անգամ տեսակապով կապի է դուրս եկել Յամալի քրեակատարողական հիմնարկից՝ դատական ​​նիստին մասնակցելու համար։ Հայցի շրջանակներում դիտարկվել է Նավալնիի հայցն ընդդեմ Վլադիմիրի շրջանի քրեակատարողական հիմնարկի, որտեղ նա պահվում էր մինչև վերջերս։  Դեկտեմբերի սկզբից ի վեր, երբ նրան տեղափոխեցին բևեռային շրջագծից հյուսիս գտնվող գաղութ, Նավալնին առաջին անգամ է երևում հանրության առաջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ձերդ գերազանցություն, արցունք է հոսում իմ այտով, ես այդքան ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնելու համար։ Ինձ հարազատ Կովրովի դատարան, իմ հարազատ  ամբաստանյալներ, հարգելի պաշտպաններ և հարգելի քարտուղար, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար»,- հանդիպման սկզբում ասել է Նավալնին։

Անցյալ օգոստոսին Մոսկվայի քաղաքային դատարանը Նավալնիին 19 տարվա ազատազրկման էր դատապարտել «ծայրահեղականության գործով»։ Որոշվել էր նրան տեղափոխել հատուկ ռեժիմի գաղութ: Դեկտեմբերի ընթացքում Նավալնին դադարել էր կապի դուրս գալ, իսկ դատարանում նրա հայցերի քննարկումը կասեցվել էր մինչև նրա գտնվելու վայրի «հաստատումը», ինչի պատճառով նրա մերձավորները սկսել էին ահազանգել։ Երեք շաբաթ անց հայտնի դարձավ Նավալնիի գտնվելու վայրը. նրան տեղափոխել էին «Բևեռային գայլեր» գաղութ, որը գտնվում է բևեռային շրջագծից հյուսիս՝ Յամալի Խարպ գյուղում: